շատ ուրախ ենք և շատ շնորհակալ այն մարդուց, որ այդպիսի մեծ և երևելի հոգաբարձություն էր ցույց տվել մեր ազգին»։
Ո՛վ նախախնամություն, եթե արդարև այսպես պիտի խոսի Հիշատակարանիս կարդացող հայը, ինչո՞ւ ապա վառեցիր, բորբոքեցիր իմ մեջ մի ազգասիրության անշիջանելի կրակ, ինչո՞ւ այդպես անգթաբար պատժեցիր ինձ բորբոքելով այդ կրակը, մինչ նա, փոխանակ ջերմացնելու իմ սիրելի ազգակիցների պաղած սիրտը, խորովելու էր իմ ներսը։ նախախնամություն, խնայե ինձ... Նախախնամություն, խնայե իմ սիրական ազգին, նախախնամություն...
Օգոստոսի 23. Ոչինչ արժանի ուշադրության նորություն չեմ կարող արձանագրել Հիշատակարանիս մեջ, որովհետև չկան։ Ասացի արԺանի ուշադրության, ապա թե ոչ այնպիսի չնչին գործոxությունք, որպիսիք հրատարակվում են Հայաստանի Մեղուի մեջ, շատ անգամ խելացնոր մարդու արժանի լոգիկայով, ես անարժան եմ համարում ներս բերել Հիշատակարանիս մեջ, որովհետև ափսոսում եմ ժամանակիս, որ պիտի կորուսանեի, ափսոսում եմ ընթերցողներիս ուշադրությանը, որ զուր տեղը պիտի լարեին։ Մինչև այժմ սուտ ազգասերների մեջ տիրած է մի ուղղություն, ամենայն բան, որ վերաբերում էր ազգին, համարել գովելի և արժանի ուշադրության և այդ ճանապարհով որսալ ազgի բարյացակամությունը։ Դորա հակառակ իմ ուղղությունը ա՛յլ է բոլորովին — ճշմարիտը ասել և կանգնիլ մեջտեղումը։ Ազգը, եթե ունի բանականություն և հասկացողություն, ուրեմն կճանաչե ճշմարտությունը, ուրեմն և երկբայություն չկա նորա դեպի ինձ բարեկամության մասին, իսկ եթե չէ հասկանալու և առանց յուր օգուտը ճանաչելու պիտի բամբասե մի մարդ, որ ազգի համար ճշմարտություն էր քարոզում և այնուհետև դառնալու էր ինձ թշնամի, այդ ևս իմ փույթը չէ․ պատճառ, այն փառք ու պատիվը և այն անարգանքն ու նախատինքը համարվում են վավերական և ուշադրության արժանի, որ հետևանք էին գիտակցության և ուղղախոհության։ Իմ համար միևնույն է մի հիմար մարդու ինձ պատվելը կամ անպատվելը, որովհետև նա հիմար է. և ամոթ էր ինձ սպասել նորա դատաստանին։
Սորան և նորան սուտ սուտ գովասանություններ և տաղեր գրելով չկամիմ պղծել իմ գրիչը և այդ անպարծանք հանդեսը թողում եմ սուտ ազգասերների, օբսկուրանտների, եզվիտների և Մաքիավելու հոգով