Այս էջը սրբագրված է

պատճառով, միմիայն լուրյանց անձը պահպանելու համար, ստիպվում են որքան կարող էին թանձր ամպերով պատել ժողովրդի տեսությունը, չզարթեցնել նորան այն մահանման քնից, որով քնում է նա հազար տարիներով. դորա հակառակ, սուտ սուտ գովասանությունները օրորոցի երգի տեղ երգելով քնած ազգի ականջին, թանձրացնել նորա սարսափելի քունը։

Փառասիրությունը: Այժմ հասարակ ժողովուրդը մատով ցույց է տաշիս այդ պարոնների վերա, որպես մի երևելի ուսումնականների վերա. պատճառ, զուրկ լինելով լուսավորութենից չէ կարող զանազանել սևը և ճերմակը, իսկ եթե վառվի ազգի առաջև պրոմեթեոսյան լուսավորության կրակը, այն ժամանակ անտարակույս տեսանելու է ազգը, թե այն մարզիկը, որոնց վերա նայելով զարմանում էր երբեմն, ոչ այլ ինչ են, եթե ոչ կամակոր տգետներ, գիշերի զավակներ և ստության սպասավորք. այդպիսի դիպվածում ոչ թե միայն ազգը ուրանալու էր նոցանից յուր հարգությունը, այլև անարգելու, և խայտառակելով նոցա խարդախությունը հալածելու ևս։ Սուտ ազգասերքը, օբսկուրանտները, եզվիտները և Մաքիավելու հոգով խմորված մարդիկը լավ վերահասու են այս բանին, ուստի և ստիպված են, յուրյանց փառասիրության հարկը ազգից անընդհատ ստանալու համար, որքան կարելի է աշխատել հլու հպատակ պահել ազգը խավարի բաբելոնյան գերության մեջ։
Շահասիրությունը: Սուտ ազգասերքը և մյուս նոցա ընկերքը, որոնց անունները քանի անգամ կրկնեցի, լավ գիտեն, որ ազգը ավելի շուտով կստանա մի գիրք, մի լրագիր, որ գովում էր նորան. փույթ չէ, որ այդ սուտ, խարդախ և երեխայական գովասանությունը մահադեղ էր ազգին. փույթ չէ, որ նա լսելով այդպիսի գովասանությունք, համարելու էր յուրյան կատարյալ և անկարոտ ազգ և հետևաբար անհոգ մնալու վերացնել յուր թերությունքը և լցուցանել յուր բազմադիմի կարոտութքունքը։ Ապա եթե ազգը լուսավորվի և ինքը այնուհետև սկսի քերել յուր վերայից այն թերությունքը որպես դատապարտելի բաներ, որ մինչև այժմ սուտ ազդասերքը և մյուսքը դույն այդ պակասությոլնքը գովել էին ազգին որպես կատարելոլթյունք, հանցանքը ձևացուցել էին առաքինություն, այն ժամանակ, առանց ամենայն տարակուսի, այդ տեսակ ստախոս գրքերը և լբագիրքը ո՜չ թե միայն ընդունելություն գտանելու չէին ազգի կողմից, այլև դատապարտվելու, որ հրապարակում այրվեին դահճի ձեռքով, որպես հոգեսպան գործիք խավարի բռնակալության։
Մեր ազգը երկար ժամանակ, կամ ավելի ճիշտ և լավ ասելով սկզբից մինչև այսօր, դաստիարակվելով սուտ ազգասերների ուղղու-
  78