Այս էջը հաստատված է

վարագուրով դիմակավորված մի անձնավորություն։ Ահա այդ մատենագրության մեջ վաստակում են հայոց ազգի սուտ ազգասերքը և մյուս նոցա ընկերքը, փառք և պարծանք դոցա։

Եվ մատենագրությունը, որ հարազատ մնալով ազգի կյանքին հառաջ է շարժվում այժմ մի քանի ճշմարտասեր և հեռատես պարոնների ձեռքով, հալածանքի տակ է ներկայումս. և այդ մատենագրության աշխատավորների վերա արձակվում են խավարի զինվորների խեցեղեն նետերը — լարակտուր աղեղներից։ Հուսահատության հետևանքը խելագարություն է, իսկ խելագարի համար չկա կանոն, կամ պատշաճ, որովհետև խելք, բանականություն չկա։ Այս դրության մեջ են այժմ սուտ ազգասերքը տեսանելով, որ բուն ազգային հարազատ մատենագրությունը հառաջ է շարժվում, տեսանելով, որ նորա անխոնջ գործակատարքը արհամարհելով ամենայն արգելք և խափան, աշխատում են բանալ ազգի աչքը և դորանով հողի հետ հավասարեցնել սուտ ազգասերների և մյուսերի անունը և անպարծանք հիշատակը։ Հուսահատությունը կատաղեցնում է ճշմարտության հակառակորդքը, որովհետև ոչինչ արգել չէ ճշմարտությանը խորտակելու գլուխը խավարի վիշապի, որ դարերով ծծել է մեր խղճալի ազգի արյունը, քամել է նորա վերջին ուժը և շինելով նորան մի մեռյալ դիակ, մի անշարժ և անկենդան էակ, զվարճանում է յուր հաղթությամբ։

Այդ խավարատեսիլ գիշերի զավակները, կամելով վնասել ճշմարտության հրապարակական քարոզիչներին, գայթակղության որոգայթներ լարեցին ազգին. ասացին գրով և բանիվ, «հեռի մնալ ճշմարտության քարոզիչներից, որպես ազգի անարգողներից և չընդունել նոցա դիրը կամ բանը», բայց ազգի մեջ, փառք աստուծո, գտանվեցան մարդիկ, որ սիրեցին ճշմարտությունը և ընդունեցին նորան, թեև փոքր էր այդ մարդերի թիվը. այնուամենայնիվ ճշմարտության քարոզիչքը հերիքացան և յուրյանց գիրը կամ բանը չուղարկեցին այնպիսի մարդերի, որ ամենևին խնդրած չէին, ճիշտ պահելով մեր տիրոջ Քրիստոսի խրատը թե՝ «Մի՛ արկանէք զմարգարիտ ձեր առաջի խոզաց, զի մի առ ոտն կոխեսցեն». և այս պատճառով ևս ազատ մնացին այն ծանր և անպատիվ աշխատութենից, որ օբսկուրանտների լրագիրը հանձնառու լինելով կատարել էր — լրագիր ուղարկել զանազան մարդերի, որ խնդրած չէին, և մի քանի ամսից հետո հրապարակով, դույն այդ լրագրի միջնորդությամբ արծաթ պահանջել։ Ասացին — «ճշմարտության քարոզիչների լեզուն, որով խոսում են կամ գրում են, անպիտան է և անհասկանալի», բայց ամենայն մարդ հասկացավ, որ ընդունակություն և