Այս էջը սրբագրված է

մասին պ. Եսահակյանցի հետ։ Բայց նա, առանց լուծանելու իմ երկբայությունը, մեջ է բերում մեծատունների և հոգևոր իշխանների վիրավորությունը, ըստ ամենայնի անտեղի։ Շատ հին, մաշված ու տրորված խորամանկություն է, որ գործ է դնում պ. Իսահակյանցը, կամենալով հաճոյանալ մեծատուններին և մյուսերին, և մեզ որպես թե վատամարդիկ շինելով, բայց զուր է անհանգիստ լինում, իմ համար միևնույն է ազգուրաց մեծատունների և իշխանների բարեկամությունը կամ թըշնամությունը դեպի ինձ. ոչինչ հարակցություն չունիմ նոցա հետ, և եթե ինքը պ. Իսահակյանցը, որպես մանկավարժ, ստիպված է ասիական հին սովորությամբ ամենայն մարդու աղա՛,— աղա՛ ասելով գլուխները յուղել և յուր անձը պահպանել, բարյավ վայելե յուր սովորությունը, շենք ագահում այդ աննախանձելի բախտին։

Պ. Իսահակյանցը, կամենալով ցույց տալ յուր սրամտությունը, ասում է, թե կասկածավոր մարդու վիճակը կարող եմ տեսանել, իմ ողորմած պարոն Կոմս էմմանուելի ճշգրիտ նկարագրութենից, և թե ինձ ևս դժբախտաբար տեսանում է այն կասկածավոր մարդերի կարգում, հավատացած լինելով, եթե պ. Կ. էմմանուելը իմանար, որ այդ ստորագրությամբ պիտի առակվեր իմ կասկածավոր դրությունը, ամենևին գրելու չէր այդ բանը։ Եթե ես պ. Կ. էմմանուելի նկարագրած կասկածավոր և երկչոտ մարդը լինեի, չէի կարողանալու դրականապես խոսել այս կամ այն բաները պ. Ւսահակյանցի հետ, և թե մի հաստատ բնավորությամբ մարդ, հավատ չընծայելով մի անհիմն բանի երկբայի, նա չէ կարող ընկնել այն կատեգորիայի տակ, ուր գտանվում են կասկածավոր բնավորության տեր մարդիկը։ Այլ է մի անհավատալի բանի վերա հիմնավորապես կասկածել, այլ է կերպարանյալ երկյուղ լինել, ինչպես ասել էր պ. Կոմս էմմանուելը։ Եվ պ. Իսահակյանցը ի՛նչ տեղից իմանում է պ. Կոմս Էմմանուելի կարծիքը, մինչև անգամ նորա մտքից չանցած բաների մեջ. ուստի՞ գիտե, որ նա չէր նկարագրելու կասկածավոր մարդերի վիճակը, եթե ես առակվելու լինեի դորանով, մի՞թե այս ևս Մուզան է ասել պ. Իսահակյանցին։
Ես հավատացած եմ, որ եթե պ. Կ. Էմմանուելը մի պակասություն տեսանե իմ վերա, այնքան ազնիվ կլինի, որ նախ և հառաջ ինքը կհրապարակե նորան, ցանկանալով ավելի կատարելության մեջ տեսանել իմ արժանավորությունը. ես ևս անխնա կպատժեմ պ. Կոմս Էմմանուելի պակասությունքը, եթե տեսանեմ, և հավաստի եմ, որ շնորհակալություն կստանամ նորանից:
        Պ. Իսաակյանցը ասում է, թե չգիտե մի այնպիսի ազգային ավան—