թյուններր, որ երեք չորս տարվնե ի վեր կը կատարվի սույն վիճակին մեջ, և որոնք—գոնե մեծ մասը այն ոճրագործությանց-տակավին անոր առաջնորդին եղեռնական վերարկուն տակը ծածկված ու պահված մնացեր են... Այո, վախնալով կըսեմ, վասն զի այն միջոցին որ խրոխտալով այդ նզովքը կկարդա հրապարակավ, բերանացի կխոստովանի իր արբանեկաց շրջանին մեջ՝ թե Մեղուի խայթոցը սուր ու գրիչն աղդու է։
Բայց Մեղուին թևերը այս կերպով կտրել կարծած ժամանակը, կերևնա, թե Գ վարդապետին մտքեն անցած չէ, թե Մեղուին խոսքերը իբրև ճշմարտության և արդարության պաշտոնեի խոսքեր, արդեն Ռուսաստանի ազգայնոց սրտերուն մեջ ալ արձագանք գտեր էին — վասն ղի ճշմարտությունն ու արդարությունը ամեն տեղ գրկաբաց կընդունվին,— ու այս կողմերն ալ կան ազգի ճշմարիտ փարեկամներ, որոնք պատրաստ են ի դեպ ժամու ճշմարտությունը անպատրվակ հայտնել, և ամեն տեսակ թաքուն կարծված անիրավ գործողությունները դուրս հանել ու նշավակել։
Մինչդեռ այս կերպով ձանձրացած այս երկարատև պանդխտութենես անհամբերությամբ կսպասեի ճանապարհ ելլելու օրիս, հանկարծ պատվական հանդիսիդ քանի մը թիվերը—անշուշտ օդային ճանապարհներե անցնելով—ձեռքս ընկան, որ կարդալով ոչ միայն քաղցրացուցին պանդխտիս սիրտը հայրենի հիշատակոք, այլև ազդեցին ինձ մի քանի մը խորհրդածություններ։
Եվ նախ ուրախությամբ սրտի իմացանք որ ազգին վրա ունեցած սերերնիդ մեկ կողմեն, ուրիշ կողմանե ալ ձեր բարեկամաց ստիպմունքը, հաղթելով ամեն տեսակ արգելառիթ պատճառաց, հորդորեցին զձեզ այս տարի ևս շարունակել ձեր ազգօգուտ թերթին հրատարակությունը, որո վասն ձեր հեռավոր բարեկամներն ալ կը հայտնեն ձեզ իրենց առ ի սրտե շնորհակալությունը։ — Հայրենասիրության և առ ազգն ունեցած պարտականության վրա ըրած գեղեցիկ խորհրդածություններնուդ մեջ, շատ իրավացի կերևնա մեզ մանավանդ այս խոսքերը` թե <<Մեզ ետ տանել կուզե կղերին մեկ մասը, նորեն փակելու համար մեզ տգիտության այն խավարչտին բանտերուն մեջ, ուր երբ մենք ընդ քարշ գալով կը հեծեծեինք, ինք բռնացած մեր ստացվածոց վրա, բռնացած մեր հոգուն վրա, ուրախ և զվարթ աշխարհի ամեն հեշտությունները շռայլաբար կը վայելեր։ Ամեն ծանրություն մեր վրա դիզած՝ թող չէր տար, որ մեր գլուխը վեր առնենք և զիրենք դիտենք>> Այո՛, դառն ճշմարտություն մըն է ասիկա, որ ի սկզբանե անտի կատարվեր է մեր ազգին վրա, և ցա-