Այս էջը սրբագրված է

րագրել, իրեն խղճմտանքին դեմ բան ճանչնալով հիշյալ քահանան Սիբերիո սառնամանյաց արժանի տեսնել. թեպետ և վերջապես Գաբրիել վարդապետին շանթաձիգ սպառնալիքն երեն ստիպված՝ բռնի կստորագրե, անիծելով այն օրը հորում ինքը քահանայության աստիճանը առեր է։—Արգո խմբագիր, եթե պատահեր է ձեզ կարդալ Մուրատյան վարժարանին անցից պատմությունը, գուցե մտքերնիդ է, ինչպես Գաբրիել վարդապետը դժոխոց արժանի որդի կըտեսնե Մխիթար յան միաբանության աբբան, որ միաբաններեն մեկուն, իրեն խղճմտանաց և համոզմանը հակառակ գրված թղթի մը ստորագրել չուզելուն, «փսխեմ խղճմտանքիդ մեջ>>, կըսե, ու կանցնի։ Մխիթար յան վանից աբբային և Նախիջևանի ու Պեսարապիո առաջնորդին ըրած գործողությունները իրարու հետ համեմատելով, եթե դժոխոց դժոխք մըն ալ ըլլար, անշուշտ Գաբրիել վարդապետը հոն պիտի խրկվեր։

Իսկ տեր Պողոսին Եփրեմ Վարդերեսյանին տունը երթալուն պատճառը բացատրելու համար, այս դիանալու է՝ որ քահանան անկե ամիս մը առաջ, հիշյալ հողագործին և անոր հորը հետ խոսք կընե իրեն ցորենի արտը հնձել տալու, և այս անգամ կուգար իմանալու, թե արդյոք սկսեր են աշխատելու թէ չէ։ Ուստի միամտությամբ հողագործին տան բակը կը մտնե, ոչ թե տանը մեջ, ինչպես կըսե ձեր նամակագիրը, ու հեռուեն կը տեսնե Վարդերեսյանին կինը, որ ախոռին դիմացը կայնած՝ ձիուն խոտ տալու ետևե էր, կը հարցնե անոր, թէ էրիկդ տո՞ւնն է։—Ո՛չ, կը պատասխանե կինը։ — Հապա սկեսրա՞յրդ։ — Եվ ոչ սկեսրայրս։—Հոս եկու, — կը շարունակե քահանան միամտությամբ, — հարցնելու բան մը ունիմ։ Կինը տեր պապային առջի ըրած հարցմունքներե կասկածելով, որ չըլլա թե անոր միտքը ծուռ, ըլլա, — հիմա կուգամ, կըսե, ու կերթա ներս կը փակվի։ Քահանան ալ փոքր֊ինչ սպասելեն ետքը տեսնելով որ չղար, կելլե ու բանը կերթա։

Իրիկունը էրիկը տուն որ կուգա, կինը կը պատմե անոր, ցերեկվան քահանային եկածը, միանգամայն և ունեցած կասկածը կը հայտնե անոր։ Այս որ կը լսե մարդը, կը կատղի, ու միտքը կը դնե չեղած անպատվության վրեժը առնուլ քահանայեն։ Երկրորդ օրը փողոցը կը պատահի անոր և նախատական խոսք չմնար, որ չթափեցնե անմեղ քահանային գլուխը։ Խոհեմ քահանան հանդարտությամբ կը ջանա հասկցնել մարդուն, թե այդպես բան ամենևին մտքեն անցած չէ, և թե ինքը այս ինչ բանի համար իրեն տունը եկեր է, բայց մարդը խոսք լսել չուզեր, ու քանի կերթա ձայնը կը բարձրացնե։ Քահանան տեսնելով որ մարդը անանկ կատղեր է որ անոր խոսք հասկցնելը անկարելի է, լռությամբ