գիտե թե ինչ հանգամանքներե ստիպված գրեր է այդ թղթեր... Թերևս ըսել կուզե, թե ճիզվիթական սահմանադրության հնազանդելով, որ կըհրամայե բարեկամ, եղբայր, հայր լրտեսել ու ամեն բան իր մեծավորին հայտնել։ Իսկ այն սարսափելի զրպարտությունները — անշուշտ իրեն ծայրահեղ փառասիրությանը հնազանդելով, որպեսզի ինքն ալ անոր տեղը անցնի[1]։ (Եվ այսպիսի մարդը մաքուր բարոյականության վարդապետ կուզե ճանչվիլ)։
Ճշմարտատյաց մը, որ անգամ մը ճշմարտությունը ջատագովողի մը դիմաց ելեր ըսեր է թե «ի՞նչ է ճշմարտությունը» և սակայն իր ամեն գրվածներուն մեջ ճշմարտության և արդարության նախանձահույզ պաշտոնյա կը ձևանա։ (Եվ այսպիսի մարդը ճշմարիտ բանին քարոզիչ է)։ Եկեղեցին կողոպտող մը, որ տերություն ու ազգ խաբելով, ժողովրդյան մը քրտինքովը ժողովված գումարները հափշտակեր տարեր է, իբրև թե ազդի օգտի համար պիտի գործածե զանոնք, մինչդեռ մաս մը շռայլաբար կը վատնե, մաս մ’ալ իր վաղածանոթ ոսկետուփին մեջ կը մթերե, իր գալու սև օրերը գուշակելով։ (Եվ այսպիսի մարդը ազգաշեն կը հանդիսանա)։ Խավարապաշտ մը, որ երբ ամեն կողմեն տրտունջ կը լսե, թե Նախիջևան քաղաքը երեսի վրա թողուցեր է, հեռավորները միայն խաբելու մտոք, լրագրի միջոցավ կը հրատարակե, թե Նախիջևանի բոլոր եկեղեցյաց քով ժողովրդական դպրոցներ բացեր է, զարմանալի՜ ստություն, և ուրիշ կողմեն ջանահնար կըլլա փակելու այն նորահաստատ դպրոցը, որ իրենք իրենց ջանքովը բանալ տվել էին քաղաքացիք։ (Եվ այսպիսի մարդը ազգային լուսավորություն սիրող ու տարածող:
Խաբեբա մը, որ տերության աչքին լավ երևնալու համար ուսումնական տեսչությանը կը գրե դարձյալ, թե Նախիջևանի մեջ հասարակ ժողովրդյան համար կյուրակեի դպրոց հաստատեր է, ու երբ տեսչութենեն տեղեկություն կուզվի այդ ոչ երբեք բացված դպրոցին վրա, չենք գիտեր թե ինչ կը պատասխանե։ Տարակույս չկա, որ վերիններուն նման պատասխան
- ↑ Հայր Գաբրիելը, որ յուր նորատեսակ քննադատությամբը սովորություն ըրեր է իր հակառակորդաց առակով պատասխանել, ու երբ կը տեսնե, որ իրեն նպատակին չկրնար հասնիլ այն առակները ավելի իրեն հարմարելներուն համար, չհամբերեր ու կելլե կը հարմարցնե զանոնք պոլսեցի հայոց, խրիմեցվոց, նախիջևանցվոց, թիֆլիզեցվոց... ու այսպես շարեցնելով կարծեմ մինչև Չինաստան կը հասնի: Թող չսրդողի եթե մենք ալ այս գործողությանը Եզոպոսի սառած օձին ու բարերար գյուղացվույն առակը իրեն շատ հարմար տեսնենք։