Այս էջը հաստատված է

է այժմ, քառորդ ժամից հետո կլինի քամակումս, որի մասին շնորհ ունիմ տեղեկություն տալ ձեզ. անձնանվեր Չ․ ՖՈՔՍ»։

Երկրորդ և ավելի բթամիտ շարժառիթը, պաշտպանել չարագործ Պողոսը և պահպանել նորա խայտառակված ճակատի վերա եկեղեցական անունը։ Որչափ ևս գրվածքի սկզբում գործ դնե պարոն Չամուռճյանը յուր նվիրական վերացյալ և թանձրացյալ բառերը, անշուշտ, կամելով վարագուրել գրելու շարժառիթը, այնուամենայնիվ, այսօր արևի պես հայտնի է, որ գրվածքի հոգին, բոլորովին քննականից դուրս, պատկերացնում է մի կատաղի թշնամություն, երկրորդ, որ դրվածքի հետևությունն է Պողոսը պաշտպանել։

Ինչ որ մեր ամբաստանված նամակի մեջ ասել ենք, նույնը կրկնում ենք այսօր և վճռաբար հայտնում ենք, որ մի քայլափոխ ևս հետ կոխելու կամք չունինք, ոչ միայն պարոն Չամուռճյանի շաղփաղփելուց և յուր խորին փիլիսոփայության շոշափելի չքավորությունը հայտնելուց, այլև եթե նորանից հրավիրված Կրոնական ժողովը դիմե դեպի նզովքը, այդ խավար դարերի խավար մնացորդը, ջաղջախ եղեգը, որ շատ անգամ գավազան են կարծում ողորմելի՜ մարդիկ։

Սկզբունքների համար մեզ տրված սոցիալիստ, կարմիր հասարակապետական, ժ. Ժ. Ռուսսոյի դրությունքը ընդունող, և այլն և այլն և այլն ածականների վերա միօրինակ ժպտում ենք և շտապում ենք հայտնել, որ չենք ընդունում ոչինչ հեղինակություն (autoritė) և մեր ամբաստանված նամակի մեջ և ոչ անգամ մի բառ կա Ժ. Ժ. Ռուսսոյից։ Բայց թե երկու անգամ երկոլքը չորս է ինչպես Ժ. Ժ. Ռուսսոյի համար, նույնպես և իմ համար, այդպիսի դիպվածում Ժ. Ժ. Ռուսսոյի դրության հետևող չեղանք, այլ ճշմարտության, իսկ ճշմարտությունը մի մարդու սեփականություն չէ, թեև պարոն Չամուռճյանը այդ մասին ևս հայտնե յուր երեխայամիտ, անդատաստան պահանջողությունքը։

Հարգել և պատվել հանճար և բանականությունը ուսած լինելով վաղուց, անունից երկյուղ չունինք, ո՛չ Ռուսսոյի և ոչ Վոլթեռի, այո՛, պարտական իսկ ենք մեծարել և հարգել հանճարը և բանականությունը, այն աստվածային քուրաները, որոնցից առաջին անգամ դուրս թռան ազատության կայծերը։

Այո՛, գիտենք հարգել ոչ միայն Օուենը, Պրուդոնը, Ֆուրիեն և Ֆոհթը, այլև Շիլլերը, Ֆյոթեն, Ֆիհտեն, Քանթը և Հեգելը, ճնշված մարդկության այն անմահ բարեկամքը և անտարակույս, պարոն Չամուռճյանի աչքում հերետիկոսները և հերձվածողները։ Բայց երջանկություն և փառք կհամարինք մեզ, միասին մնալ այդ բոլորի հետ և միասին անհավատ և հերետիկոս

11