Այս էջը սրբագրված է

ՀԵԳԵԼԸ ԵՎ ՆՈՐԱ ԺԱՄԱՆԱԿԸ

ԲԵՌԼԻՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԵՋ ԿԱՐԴԱՑԱԾ ՀԱՄԻ ԴԱՍԵՐԸ:

ԹԱՐԳՄ. ՍՈԼՅԱՆԻԿՈՎԻ-Ս. Պ. Բ. 1861.

Քաղվածք և մտածությունք

«Ամեն փիլիսոփայություն ուրիշ բան չէ, եթե ոչ նորա ժամանակը, փոխադրված դեպի միտք (переведенное В МЫСЛИ) և հիմարություն է կարծել, թե որևիցե փիլիսոփայություն անցնում է իր ժամանակակից աշխարհից դեպի դուրս (Հեգել,Իրավանց փիլիսոփայության հառաջաբանության մեջ)։ Այս դրությունից պարզ երևում է, որ փիլիսոփայությունը իջնելով իր լոկ տեսական աթոռից, ոտք է կոխում իրական պատվանդանի վրա։ Հայտնի է, թե ինքը ժամանակը ուրիշ բան չէ, եթե ոչ հ ա ս կ ա ց ո ղ ո ւ թ յ ա ն և կ ա ր ծ ի ք ի դ ու մ ա ր, որևիցե առնված հասարակության, առնված միջոցում։ Բոկլի մեթոդը և աշխատությունը — համակցել մասնավոր երևույթքը և մի ամբողջություն տալով նոցա, հաջորդ երևույթքը ընդունել որպես կրավորական արդյունք—շատ մոտ է ըստ սեռին Հեգելի այս դրության։ Եվ իրավ որ, չէ կարելի կարգավորապես ուսանել պատմության ոգին, մինչև նորա մասնավոր երևույթքը չհավաքվին դեպի մի որոշյալ աղբյուր, որտեղից դուրս էին եկել։ Հայտնի է, թե այս դրությունը իսպառ սասանեցնում է կամքի դ ր ա կ ա ն ա զ ա տ ու թ յ ու ն ը, որովհետև ենթարկվում է շրջապատող աշխարհի և ժամանակի ազդեցության և զուգակշռվում է։ Գրանովսկին, թեև խ ոստովանում է այս դրությունը, բայց ոչ դրա¬ կանապես։ Նա ասում է, թե որովհետև պատմության, թեև անժխտելի,