Այս էջը սրբագրված է

միայն այդ անունով գրքերի մեջ տեսնող մարդոց համար, որևիցե մի հասարակ ազգի մեջ ի՛նչ բան ունի փիլիսոփայությունը։ Կու՛յր զքեզ. նորա փիլիսոփայությունն էլ նորա կյանքիցն է բխում, ինչպես կյանքն է, այնպես է և նորա փիլիսոփայությունը. և քո սքանչելի փիլիսոփայությունքը եթե կամենաս նորա վրա պատվաստել կդառնա նույն բանը, եթե մտածես մի տունի վրա այլ տան հիմք դնել։ Ուզո՞ւմ ես փիլիսոփա դառնալ քո ազգի համար (որովհետև կաթողիկե փիլիսոփա չկա և չէ կարող լինել, քանի որ ազգությունքը կան, քանի որ բնությունը այլ և այլ աշխարհներում ունի այլ և այլ կերպարանքներ և ազդեցությունք), ապա ուրեմն ուսիր քո ազգի կյանքը, նորա հասկացողությանց աղբյուրքը, նորա պետքերը։ Այդ կյանքի բարվոքելը է ամենամեծ և ճշգրիտ փիլիսոփայությունը։

Ստույգ է, կան ճշմարտությունք, որ համեմատաբար դրականք են, քննիր նոցա որակությունքը և եթե օգտակար և հարմար են քո ազգի կյանքին և պետքերին, ապա ուրեմն աշխատիր, որ այդ ճշմարտությունքը մտնեն նորա հասկացողության գումարի մեջ։ Աշխատիր իրականապես բարվոքել քո ազգի կյանքը և թող քո բոլոր իմաստությունը ուղղվի դեպի նորա կյանքը։ Սոփեստությունը, մեջեմեջ վերացական միգագապատ և քաշկռտուք վարդապետությունք ընդունելը եթե քեզ համար փիլիսոփայություն է, բարով երթա՛ս։ Մարդը իր կյանքը չէ տանում առաջուց նշանակված մի ճամփով. կյանքը հոսանուտ բան է և հազար տեսակ հարակցությանց, դիմագրոլթյանց, ավելցուր սորա վերա անհատական ձգտողությունքը (հայտնի է թե միջին թիվը), հանդիպելով կես մի կորցնում է իր նախաշավիղը, կես մի այլ ընթացք է բռնում, կես մի կանգ է առնում, կես մի վազում է անհնարին արագությամբ։ Եղան ժամանակներ, որ մարդը հարյուր տարի ապրեցավ, բայց մի օրվա ճամփա չգնաց, բայց եղան ժամանակներ, երբ մի օրում մեկ դար քայլեց: Պարո՛ն, դու գիրքդ ամուր բռնե ձեռքդ, տեսնեմ քու փիլիսոփայական կատեգորիներից ինչ կառնուս։ Փիլիսոփայությունը նաև ազատություն քարոզած ժամանակ, եթե դրականապես դնում է իր վարդապետության ոճը և համակարգությունը որպես անմերժելի և անբողոքելի, արդեն թշնամի է ազատության, արդեն խորտակում է իր փիլիսոփայությունը։ Մարդկության կյանքի այս անչափելի հեղեղի մեջ դու որի՞ տունն ես հարցնում քո ծանր ու բարակ սահմաններով, սեռերով և չգիտեմ դեռ ինչ զահրումարով։

Մարդը տուն չունի, մարդը հաց չունի, մարդը հանդերձ չունի, բնությունը իր առնելիքները կպահանջե, խոհեմ և բնական ճամփան,