Այս էջը սրբագրված է

գիտությունքը կարդալով ման գալուց հետո, վերջապես Բեռլինի մեջ 1830— 1831 [թվերին] վերջին անգամ կարդում էր պատմության փիլիսոփայության մասին,ֆրանսիո ռևոլյուցիոնի ռումբը վերստին տրաքեց։Ֆրանսիական վուլկանական բնության ցնցյունը մեկ գիշերվա մեջ կործանեց Բուրբոնի գահը, որ դաշնակիցների քաղաքականությամբ և պաշտպանությամբ վերանորոգվել էր մեծ հեղափոխությունից հետո։Ահաբեկություն տարածեց ամեն տեղ այս ցնցյունը և Հեգելը ընկճվեցավ այս երկյուղի ծանրության տակ, ինչպես Բոռքը ընկճվել էր իր որդու մահի ծանրության տակ։ Շատ գեղեցիկ նկատում է Հայմը Հեդելի թույլ լարը. նա ասում է. «Կարելի է նորան չարչարում էր մի նախազգացություն, թե այդ տիեզերական նոր շարժողությունը տարածվելով առավել և առավել, կարող է ճամփից հանել ոչ միայն տերությունը, այլև համակարգությունը' իդեալիզմի համակարգությունը»։ Եվ արդարև երկյուղը, թե համաշխարհական հանգստությունը դարձյալ կխանգարվի, հանգիստ չէ տալիս Հեգելին։ Շարժողության ոգին մտավ նաև Անգլիա, որ անհողդողդ պահպանել էր իր կառավարչական ձևերը և առաջին ֆրանսիական հեղափոխության մրրիկը ցամաքահողի մեջ այնքան դեպքեր պատճառելով անվնաս անցել էր նորա գլխից։ —Վերանորոգեցեք — ասում են Ռոսսելի բարեկամքը — որ կարողանաք պահպանել. տենդային ամբոխմունքով խռնվում է ազգը պառլամենտի դռներում, որ կարողանար ստանալ թերևս ուժի գործադրույամբ կամակոր տորիների համաձայնությունը ազգային երեսփոխանական համակարգությունը վերանորոգելու համար։ Տեսնելով այս,Հեգելը, նորից պոլպլիցիստ է դառնում։Նա հրատարակում է Պրուսիո տերութենական լրագրում իր վերջին հոդվածը «Անգլիական վերանորոգության խնդրի վրա քննություն»անունով, «Bill Of reform.». 14 oգոստ. Ահա այս հոդվածի մեջ Հեգելը նմանում է հալյուցինացու մեջ ընկած Բոռքին։ Հայմը այսպես է խոսում այս հատվածի վրա․ «Այս հատվածի մակարդակը է երկյուղը, թե տերության վերականգնյալ վիճակը կարող է խանգարվել, իսկ այդ կարծիքը ավանդելու եղանակի մեջ տեսականի ծայրահեղ իմաստակությունը (умничанье) խառնվում է պրուսական աստիճանավորի անուրջների (мечта) հետ։ Հեգելը չէ պախարակում ձգտողությունը և վերանորոգության խնդրի (bill) բովանդակությունը, այլ դատապարտում է նույնիսկ վերանորոգության հակամիտությունը,