Այս էջը սրբագրված է

առաջացած չափով, այնտեղ հանդեսը պատկանում է ֆրիդրիկոսներին և մարդկային ընկերությունը իջնում է անչափահաս որբերի աստիճանը։

Մյուս կողմից քննադատելով անդլիական սահմանադրությունքը, ինչպես կարելի է' դադարել միմիայն նոցա թերությանց վրա, նետելով միանգամայն բոլոր հաստարմատը և փրկարար դրությունքը, որոնց հիմքերի վրա աճում է անգլիական մարդու իրավամբ պարծեցած ազատությունը։ Բացի սորանից, թո՛ղ նորան դատապարտե մի ավելի ազատ և ավելի վսեմ սահմանադրությանց ենթարկված մարդ։ Բանը մինչև կոմիզմ է բարձրանում, երբ քաղաքականապես ճղակտոր եղած և մարդկային իրական կյանքին բոլորովին անտեղյակ և թափառական գաղափարների ստրուկ գերմանացին է բերան բանում անգլիական սահմանադրությանց վրա, որի լոկ Habeas corpus ակտը, թողում եմ մնացածը, ամբողջ Գերմանիո հավասար գին ունի։ Եվ երբ անգլիական սահմանադրությունքը միջին դարերից սկսած բնական ճամփով աճելով աճում էր, բոլոր ցամաքահողը մինչև վիզը թաղվել էր ստրկության մեջ։ Բռնակալությունը, բարքի ապականությունը, սնանկությունը և մարդկային արժանավորության ուրացությունը էին նորա ոգին։

Ինչ տեղ էր Գերմանիան, երբ մարդկային արժանավորությունը իր ձեռքը անցուց Անգլիո գայիսոնը, թագը միայն թողնելով իր թագավորին։Հայտնի է, թե Գերմանիան մարդ դարձավ Ֆրանսիո XVIII դարու փիլիսոփայությամբ, որի վերջին խոսքը էր 1789 և 93 թվականները։ Բայց ո՛րտեղից հանկարծ բխեց XVIII դարու այդ փիլիսոփայական հորձանքը, որ հեղեղեց Եվրոպա և չարաչար գործ դրրվեցավ։ Երբ անգլիացին ազատության անունով պատերազմում էր իր դավաճան թագավորի՝ Կարլոս առաջինի հետ, երբ զիջողությունք զիջողության քամակից որպես մի աքցանով քաշում հանում էր թագի իրավասութենից, երբ ի վերջո անճար մնալով ազգի ազատության, թեև սխալ գործերով, զոհ էր բերում դրուժան թագավորը, ի՛նչ բանի մեջ էր նույն ինքը Ֆրանսիան, Գերմանիո և բոլոր ցամաքահողի, իրավամբ համարված լուսատու ճրագը։

Այո՛, մի րոպե փայլատակեց Հենրիկոս IV-ի ազդեցությունը քաղաքակրթության վրա, նորա հաջորդը, Րիշելիոն, չեմ հիշում, անունով միայն թագավոր Լուդ[ովիկոս] XIII, ունեցավ նույնպես փրկարար ազդեցություն քաղաքակրթության ընդհանուր գումարի վրա 18-ամյա վարչությամբ. սորա աշակերտ Մազարինին, Լուդ[ովիկոս] XIV-ի տղայության և մանկության ժամանակ կառավարելով, նույնպես առաջ նայեցավ