Այս էջը սրբագրված է

և Պորտիչիու տները ավելի գեղեցիկ, ավելի հոյակապ և ավելի հարմար են բնակության, քան թե այն տունը, ուր Քրիստոսի 79 թվականին վերջին անգամ ճաշ կերավ Երեց Պլինիոսը։

Հնության ավտորիտետը ժամանակի և պետքերի իրավունքը հափշտակելու չափ ուժ չունի։ Մեր խոսքը սիրահար մարդու վրա չէ, սիրահարը օրենք և իրավունք չէ նայում, նա ճգնում է միայն իր սիրածին հասնիլ, աստված բարի ճամփա տա։ Ամբողջ աշխարհը չէ կարող իր ամեն բանը ուրանալ և նորա սիրականի ետևից վազել, ինչպես սիրահարը վազում է, որովհետև բազմությունը ավելի առողջ է, քան թե սիրահարը, որ մաշվում է սերի ախտով։

Հին լեզվի ջատագովյալ գեղեցկությունը, նորա ավելի մշակված լինելը, նույնպես իրավունք չեն տալիս մեզ կենդանի ժողովրդի իրավունքը բռնաբարելու և ուրանալու ոչ միայն բնության տեղական (ethnographique) ազղեցությունքը, այլև պատմական դեպքերը, որ անցան մեր ազգի գլխից։ Ուրանալով այս դեպքերը պիտի անշուշտ հավասարեինք մեր անձը այն չնաշխարհիկ եպիսկոպոսին, որ իր սքանչելի տրամաբանությամբ ապացոլցանում էր, թե Նապոլեոն առաջինը եղած չէ աշխարհի երեսին։

Գեղեցկությունը իրավունք չէ։ Աշխարհիս երեսին ոչ դրական գեղեցիկ կա և ոչ դրական գեղեցկություն. ամեն բան կախվում է այն կետից, ինչ կետից նայում ես առարկայի վրա։ Ամեն բան կախվում է չափից, չափը միակն է, որ չափում է տարածությունը։ Տարածությունը ըստինքյան ոչ մեծ է և ոչ փոքր, մինչև որ մի ուրիշ նորանից մեծ կամ նորանից փոքր բանի հետ չբաղդատվի և այդ բաղդատությամբ չափվողի և չափվողի հարաբերությունքը չնշանակվին ։

Գեղեցկության մոտավոր սահմանը, բնության մոտ իեելր կամ բնության նմանելն է ասացին , այստեղ բնությունը ուրեմն ստացավ դարձյալ չափի պաշտոնը, ուրեմն և լեզվի գեղեցկությունը պիտի չափվի բնության չափով։ Ոայց մարդկային խոսքը կամ նորա ձևը անտեսանելի և մտքով միայն հասկանալի բան է, ինչպե՞ս ուրեմն կարելի է, որ երևելի բնությունը նորան չափ դառնա։ Մենք արդեն խոսած ենք բնության ազդեցության մասին, բայց և այստեղ վերստին ասում ենք, որ լեզվի վերաբերությամբ միտքն է բնությունը. լեզվի ձևի վերաբերությամբ մտքի ձևն է բնությունը։ Պատճառ, միտքը և նորա ձևը կերպարանագործվում են մարդու մեջ բնության ազդեցությամբ կամ անմիջապես, կամ կյանքի միջնորդությամբ, որ առաջանում է բնական պայմանների վրա։ Ինչպես բնությունն է, ինչպես մարդու շրջապատող աշխարհ