մարդու բովանդակ կյանքին, բոլոր պետքերին միահամուռ, և ոչ մասնավորապես այս կամ այն հոգեկան ցանկության։ Ուստի, ամենայն իրավունքով հարցնում ենք. հին լեզվի գեղեցկությունը, թերևս թույլ տալով այս, հերիք պատճա՞ռ է, որ նորան գերի լինելով, նորա վրա սիրահարվելով, անմշակ թողունք, կամ ոտքի տակ կոխկռտենք մեր նոր լեզուն, որ ինչքան էլ տգեղ լինի հնից, թերևս այս էլ թույլ տալով, այնուամենայնիվ այսօրվա օրս մեր բոլոր պետքերը նա է հոգում մեր համար, իսկ հին լեզուն հիմիկվա հայի համար դարձել է փարիզյան տարազահնարի շորը, արջային շրջանակի տակ, կամ Լու֊ կուլլոսի կերակուրը Նոր Գրենլանդիու կամ Լաբրադորի մեջ։ Ասենք թե մեռած մայրը գեղեցիկ էր, բայց այս իրավունք տալի՞ս է մեզ սպանել նորա թեև տգեղ զավակը։ Ասենք թե մեր նախնիք շատ ազնիվ կերակուրներ են կերել, բայց որ այսօր մենք չենք կարող ուտել և մարսել այն կերակուրքը, իրավո՞ւնք է, որ նետենք մեր մի կտոր չոր հացը, որին սովորել է մեր ստամոքսը և որ հազար նեղությամբ պահպանել էինք մեր և մեր զավակների կենդանությունը ապահովելու համար։ Ո՞րը ավելի շուտ կարող է մեզ կշտացնել, մեր առողջությունը պահպանել՝ մեր ունեցած չոր հա՞ցը, որ ուտվում է, թե այն շատ ազնիվ համարված բանը, որ թեև կերել են նախնիք, բայց մենք չենք կարող ուտել։ Չենք ուղում ասել, թե երթանք Իտալիա և իտալացոց ստիպենք թողուլ իրենց լատիներենի հարաբերությամբ աղճատ լեզուն ու խոսել հին հռովմեական գերապանծ լեզվով, կամ ֆլորենտացուն ստիպել, որ Դանթեի Աստվածային կատակերգությունը լատիներեն թարգմանե ու կարդա։ Եվ չենք ուզում միմիայն այն պատճառով, որ մեր ցանկությունն է այս գործի մեջ այնպիսի փաստեր և օրինակներ հանդես հանել, որ ավելի իրական աշխարհին պատկանելով, շոշափելի էին նաև լոկ գիր կարդալ դիանալով մեր գրածը կարդացողին ։ Այս պատճառով ասում ենք. երթանք Իտալիա, և այնտեղ իտալացոց, որ պիտի պսակվեին իրենց ընտրած աղջիկների հետ, ասենք. — Թողե՛ք դորանց, տգե՛ղ են, չունին այն ազնիվ և վերին գեղեցկությունը, ինչպես էին ձեր նախնի մայրերը, որոնց պատկերքը և արձանները դուք ամեն օր տեսնում եք Վատիկանում։ Տեսեք, մինչև անգամ Միքել Անջելոյի ձեռագործքը, ինչպես գեղեցիկ են, ինչպե՜ս կատարյալ, որքա՜ն ներդաշնակություն կա, որքա ն զուգապաշտություն, որքա՛ն շնորհք, ի՛նչ ճարտարություն, և այլն, և այլն։ — Խելքդ ինչ է կտրում, կգտնե՞ս մի հատ իտալացի, որ թողուր իր հարսնացուն, միմիայն այն պատճառով, որ նա նմանություն չուներ քո ցույց տված հոյակապ արձաններին։ Չէ՞ որ
Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/153
Այս էջը սրբագրված է