Այս էջը սրբագրված է
բնության ընդեմ ճակատ ճակատի պատերազմել;Այս տեսակ ձգտողության տեր մարդիկը,
եթե ուրիշ բան չգիտեն, գոնե՛ պիտի ենթադրել, որ Աստվածաշունչը կարդում են, մենք էլ այս պատճառով դիմում ենք դեպի նորա օգնությունը;Ինչի՞ համար լորը և մանանան թողած, Եգիպտոսի սոխ ու սխտորն էր հիշում Իսրայելը․հայտնի է, թե մեզ ամեններիս համար, մեր ներկա հասկացողության և ճաշակի համար ավելի ազնիվ և ավելի նաղընտիր են լորը և մանանան , քան թե սոխըև սխտորը;Պատճառը շատ պարզ է, որովհետև Իսրայելը դարավոր ժամանակներով Եգիպտոս մնալով ընտանացել էր եգիպտական բնության, նորա ճաշակը և հասկացողությունըգոյացել և զարգացել էին այն բնության ազդեցության տակ և այժմ մեզ նաընտիր համարված լորը և մանանան չէին կարող բռնել նորա համար Եգիպտոսի սոխի և սխտորի տեղը;Կարո՛ղ ես քո կամքով կամ սենյակիդ մեջ թուր շողացնելով պադգամ տալ 5 միլիոն ազգիդ, որ նա թողու իր սովորական ձև ու ոճը ու առնու կամ հպատակի հին լեզվի ձևին, ոճին, կամ տրամաբանության; Եթե ցերեկը ամպը և գիշերը կրակե սյունը,եթե Եհովայի որոտները Սինայի գլխից, և Մովսեսի պատվերները այքան ազդեցություն չունեին մի խումբ Իսրայելի վրա, որ նա ամեն օր չհիշեր Եգիպտոսի շոշափելի աստվածները, եթե այս բոլորը հերիք չէին նաև Ահարոնի համար, որ նա ոսկեղեն հորթը չձուլեր, քո հրամանը կամ պատգամը կարծում ե՞ս թե տեղ կհասնի և 5 միլիոն ազդիդ գլխին հին լեզվի տրամաբանությո՞ւնը կհանգչի, ինչպես « վերնատան հրեղեն լեզուները » Մեղավոր էր Իսրայելը, որ Եգիպտոսի մեջ տեսանելի և շոշափելի աստվածների սորված լինելով, չէր կարող հասկանալ մի անտեսանելի և անշոշափելի աստված;Կարելի՞ է դատապարտել նորան, եթե նորա եգիպտական ատմոսֆերի ազդեցության տակ, գաղափար չուներ ազատության էական սկզբունքի մասին; Հայտնի է, թե Եհովան շատ վաղ էր մի այդպիսի ժողովրդի համար և այնքան վաղ, որ նա հազար տարի ետքը Իսրայելի խունկերը ծխվում էին բարձրավանդակների և զոհերի ծուխը բարձրանում Բահալին և Աստարտին; Բայց հռովմայեցոց Պալեստինին տիրելու ժամանակները,Բահալը և Աստարտը ունեի՞ն դառձյալ իսրայելացի պաշտողներ, հայտնի է, թե չէ․ Թև այն ժամանակ Իսրայելը էլ ոչ ամպն էր տեսնում, ոչ սյունը, ոչ Եհովայի կրակն ու բոցը, ոչ Մովսես կար և ոչ Եղիա; Ինչ է պատճառը, որ Եգիպտոսից դուրս եկաց օրից այնքան դարավոր ժամանակներում, ինչ որ չկարողացան արգելել Եհովայի, Մովսեսի և մյուս մարգարեների ավտերի- 158