Այս էջը սրբագրված է

Իսրայելը ինքը իրեն դադարեցավ և խափանեց Բահտլի և Աստարտի պաշտոնները: Հայտնի է, թե իսրայելական բնությունը հեղափոխության տակ ընկնելով այն դարավոր ժամանակամիջոցում, Եգիպտոսի ազդեցությունը նորա վրայից կտրեց և դորա հակառակ Եհովայի ազդեցության տակ մնալով, էլ չէր կարող տեսանելի և շոշափելի աստվածների հնազանդվվել, որովհետև նորա իմացական հասակը բարձր էր այժմ, քան թե Նաբուգոնոսորի վաթսուն կանգուն արձանը։ Այս հեղափոխությունից էլ մինչև այսօր երկու հազար տարի անցավ և այս երկու հազար տարվա մեջ Ավետարանի ձայնը Իսրայեյի անկաջից չկտրվեցավ, բայց նա ոչ միայն չկամեցավ լսել, այլ Մովսեսի քարոզած պարզ Եհովայի կրոնի վրա պատվաստեց նաև մարդագիր և ժողովրդական կանոններ, որ հայտնի են Թալմուդի անունով, որով տրամագծական Հակադրությամբ մանավանդ հեռացավ, օտարացավ Ավետարանի վարդապետությունից, և ավելի ևս, քան թե մովսիսական կրոնը։ Եթե դարավոր սովորության, բնության և պատմական դեպքերի ազդեցությանը մեջ չփնտրենք այս բաների բուն պատճառքը, ի՞նչպես պիտի հասկանանք և մեկնենք երևույթը, որ լոկ բնական հետևանք են այն ազդող պատճառներին։

Հեղեղը, որ իջնում է սարից, կարգելվի՞, եթե մտածես պատ քաշել նորա առջև և քո տունը այդ ճամփով փրկել. չէ՞ որ ավելի խելքի մոտ է խանդակներ փորել և հեղեղի հորձանքը այն սահմանի մեջ ուղղելով, նորա ապականող և ավերող ուժից փրկվիլ:Բնությունը կրա՛կ է, կայրե՛, կմաշե եթե անմիջապես և կոպտությամբ վարվիս նորա հետ, բայց չնայելով սորա վրա, բնությունը անհաղթելի չէ, եթե կարգով, ճամփով, դարձյալ բնական հնարներով ընդդեմ դուրս գաս նորան։ Մինչև Ֆրանկլինի շանթարգելը, որ հազար տարի Մասիսի նման ապառաժ էլ դեմ անեիր կայծակին, կարո՞ղ էիր քեղ ապահովել նորա հարվածից, բայց տե՛ս, բնությունը դարձյալ զենք տվեց քո ձեռքը. մի երկաթե ձող է, բայց բորբոքված կրակի վրա ջուր ածելու պես, նստեցնում է օդի էլեկտրականության գործունեությունը և ապահովում է քեզ և քո տունը։ Ի՜նչ է պատճառը, որ Մասիսի նման ապառաժի չկարողացածը կարողանում է մի չնչին երկաթի կտոր։ Հայտնի է, թե Մասիսը դեմ դնելով կայծակին, մի անգամ խելքիդ նստեցրել էիր, որ պիտի կարողանաս այն ահագին հսկայի ուժով հաղթել բնության, մինչդեռ բնությունը ծաղրում է նաև Հիմալայի, Չումալարի և Դավալագիրի հսկայությունքը, ուր է մնում, նոցա հետ համեմատելով մեր մեկ թիզ Մասիսը. բայց երկաթը, որ դեմ ես անում նորան, այնտեղ քո խորհուրդը բռնանալ չէ բնության