Այս էջը սրբագրված է

և լոգիկական աճելություն և կերպարա ‹նա› գործություն,— դժվար չէ հասկանալ,եթե միայն չկամենայինք անձնախաբեությամբ և կամավոր կուրությամբ երևակայել երբեք չունեցած պարծանքներ, որ թե պատմության հայտնի ժամանակներում, երբ քիչ շատ ձեռք ու ոտք ուներ Հայաստանը, մենք չենք ունեցել մի օրինավոր,եվրոպական հասկացողությամբ,բանաստեղծութուն, այն առասպելական ժամանակների եղածները պիտի լինեին շատ հասարակ և խեղճ բաներ։ Թողնելով այն պարոններին, որոնց սիրելի է այդպիսի բաների պարապմունքը, մեր հին,որպիսի և իցե, կամ թե բնավ չեղած բանաստեղծոլթյանց ուսումնասիրությունը,—մենք պարտականություն ունինք հրատարակել,Թե պարոն Աբովյանցի Վերք Հայաստանին և Սոս և Վարդիթերը հիմք դրին արդյան ազգային վիպասանության*։ Այո՛, արդարությունը նույնպես սլարտք է դնում մեր վրա բարձրաբարբառ հռչակել պարոն Գաբրիել Տեր-Հովհաննիսյանցի Տեր Սարգիս մակագրով վիպասանությունը, որ տպվում էր 1861 թվականի Հյուսիսափայլի մեջ, և որ ափսո՜ս և հազա՜ր ափսոս, հեղինակից կամ Հյուսիսափայլից կախում չունեցող պատճառներով ընդհատվեցավ։ Մեր կարծիքով այդ գործին ավելի պատշաճ էր Քաղցկեղ Հայաստանի անուն ունենալ, քան թե կապվիլ մի պարեգոտավորի անունի հետ, որ շատ կարելի է թե անաջողության էլ պատճառ դարձավ։ Եթե երբ և լինի այդ կիսատ մնացած գործը ավարտվի, միևնույն հոդով և հմտությամբ շարունակվելով, այն ժամանակ մեր նոր դպրության մեջ այդ գործը այն տեղը կունենա, ինչ տեղ ռուս դպրության մեջ ստացել է Մեռած անձինքը: Թող կանխիկ ընդունի մեր սրտա՛նց շնորհակալությունը հայկակա՛ն գոգըլը, որին մաղթում ենք մի փայլուն գալոցք։

Մենք մի ուրիշ աշխատություն էլ գիտենք, հայ հեղինակի, հայոց կյանքից բխած, մի շատ կենդանի և շատ սրտաշարժ գործ, բայց, ձախողակի, հայ գրով թեև, այլ և այնպես, տաճկերեն գրած։ Մենք խոսում ենք Ագապի մակագրով ազգային վիպասանության մասին։ Խրթին տաճկաբանությամբ է գրած և մեր փոքր ի շատե տաճկագիտությունը տկար

Չենք մոռացած Նահապետ ստորագրությամբ Հ. Ղևոնդ Ալիշանյանց արժանավոր վարդապետի հրատարակած հոյակապ քերթվածքը՝ Պլպուլն Ավարայրի, Հայոց աշղարիկ և մյուս բոլոր աշխարհաբար ոտանավորքը, բայց այստեղ չհիշեցինք, որովհետև արձակ բանաստեղծության վրա էր մեր խոսքը, ապա թե ոչ, չափաբերական քերթվածոց մեջ, արժանավոր վարդապետը ախոյան չունի, եթե մենք լոենք, Ավարայրի բլբուլը կխոսի։ ...«Կանչե՛ պլպուլիկ, կանչե՛ հոգեձայն, արդյոք զուխտ մահուն սուրբ հիշե՞ Վարդան»...