Մենք հերիք համարում ենր որքան խոսհցանք հասակի մասին, Որովհետև ձանձրալի կարող էր լինել ընթերցողին, եթե մենք անդամազննաբար, ֆիզիոլոգիակաբար և հողևրանաբար քննեինք այստեղ իգական սեռի անհատների աճելությունը և սորա օրենքը, քայլ առ քայլ երթալով նորա յուրաքանչյուր գլխավոր մոմենտների քամակից մինչև այն կետը, ուր անհատի կազմվածքը ստանում էր իր տեսակի հարատևությունը պահպանելու բնական ունակությունը: Իբրև թերություն կարելի է տեսնել Արշավրի բնավորությունը, կամ մանավանդ նորա պաշտոնը։ Գործի կատաստրոֆը, եթե ուղիղն ասենք, գլխավորաբար հիմնված է Արշավրի դրժողության վրա։ (Արշավիրը, եթե չդրժեր, կարո՛ղ էր Տիրանի մեքենայաքը խայտառակել)։ Եվ այդ մարդը, որ առաջ այնպես սիրով ընդունում էր Սոսի առաջարկությունը, սրտանց երդում էր, որ նորան տա իր քույրը, հանկարծ փոխվում է և դառնում է Սոսին մահաբեր թշնամի։ Թե ստուգապես Արշավրի միտքը իր Քույրը Սոսն տալ էր և ոչ խաբել, այդ պարզ երևում է Հեթումի և իր կնոջ խոսակցությունից (եր. 203), ուր Համասփյուռը մեղադրանքով խոսում է Արշավրի մասին, թե առաջ շատ հորդորել է, որ Վարդի¬ թերը Սոսին տան, իսկ այժմ հետ է կանգնել իր խոսքից և էլ չէ՛ ուզում:Արշավրի խոսքը փոխելը և նորա դրժողությունը մեծ պաշտոն են և վա¬ րում գործի մեջ և եղկելի վերջի թելերը մի մասնով լարվում են և կա¬ ռավարվում են նորա ձեռքով, կամ, նորա ազդեցությամբ. բայց, չնայելով այս բոլոր բաների վրա, մենք բան չգիտենք Արշավրի նենգության կամ դրժողության պատճառի մասին։ Գործի բովանդակության մեջ չկա տեղ, ուր հանդես ունենար այս դավաճանությունը և կապված լիներ վիպասանության ընթացքի հետ որևէ կապով։ Փափակի հայտարարությունն է բոլորը, ինչ որ կա (եր. 125). «Գիտե՞ս, ինչ կա, — ասում է նա Գարեգնին,— բանը փոխվեց, ճար ունիս տես. Արշավրի միտքը ընչանք հիմի թե ծուռն ա էլել, թե դուզ ա էլել ձեր հետ, չեմ իմանում, համա հիժի իմացվեց. էրեկվանից դեսը հարիր հետ կռիվ ա քցել, թե կամ թուրը վեր կունիմ ինձ կսպանեմ, կամ թե չէ Սոսին աղջիկ չեմ տալ. ես պիտի տամ Զայրմայրի էջմիածնեցի քավորին»։ Համաձայն ենք, որ կոպիտ, կամ նախնական և անքաղաքակիրթ կյանքի մեջ րոպեական չնչին տհաճությունքն անդամ կարող են շատ ավերությանց պատճառ դառնալ և Արշավիրը ընդունակ է, որ չնչին պատ ճառով կամենա վնասել Սոսին, կամ վրեժ առնուլ նորանից, բայց բանը այս է, որ ընթերցողը նաև այն չնչին պատճառը, նաև տհաճության մի լոկ նշմարք անգամ չէ տեսնում բանի ընթացքում։ Հանկարծ լսվում է Փափակի հայ-
Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/179
Այս էջը սրբագրված է