համար։ Շեքսպիրը, Համլետի բերանով, բանտ է անվանում երկիրը և մնում է դարձյալ երկրի վերա, իսկ պարոն Չամուռճյանը թռչում է նաև Օրիոնից բարձր...
Գիտենք, դարձյալ պիտի պար գա Հերոդիադան, դարձյալ պիտի աշխատություն հանձն առնու պարոն Չամուռճյանը յուր պառավական հերետիկոս և անհավատ խոսքերը մեր համար գրելու. այդ նորա միակ ազդու զենքն է, հասարակաց խոստովանությամբ սեփականված։
Այդ զենքը, մինչև մեզ հասանելը փշրվող է, ուստի և կարող միմիայն մեր հեգնական ժպիտը շարժելու. մյուս կողմից շատ ավելորդ չէ հայտնել, թե կուրության և բռնակալության մեջ, այո՛, հավատ չունինք, հավատալով, որ աստված ազատ է և առաջին լույս, ուստի և ամենայն հավատ դեպի նա ազատ խղճմտանքով և գիտակից ազատությամբ։
Կարկատած աբեղայական խոսքեր, հավատացնում ենք, որ ժանգոտ փարայի արժեք չունին մեր աչքում։
Ահավասիկ մեք կանգնած ենք այժմ, իաց հրապարակի վերա և, թշնամիների զենքերից անխոցելի մնալու ակնկալությամբ, պատնեշ չենք կանգնեցնում մեր առաջև զանազան սուտ սկզբունքներ, սոփեստական գաղափարներ, որոնց չենք հավատում, որ չենք ընդունում և որ մերժում ենք միահամուռ։ Մեք խոսում ենք պարզ, այնպես, ինչպես առանց կարմրելու կարող էինք մեր բանականության հաշիվ ու համար տալ մեր ասածների համար։ Բայց և այսպես ոչ երբեք արգելառիթ ենք պարոն Չամուռճյանին, օրը յոթը ճանապարհ կատարել Բիլուարտի աստվածաբանութենից դեպի Թեսավրոսի փիլիսոփայությունը, և այս վերջնից դեպի առաջինը:
Մեք ազատակամ նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանեչու: Մեր անձը և գրիչը չնվիրեցինք հարուստներին, նոքա յուրյանը արծաթի թումբերի տակ միշտ անխոցելի են, նաև բռնակալների իշխանության մեջ։
Բայց այն խեղճ հայը, այն հարստահարված, ողորմելի, աղքատ, մերկ և քաղցած հայը, ոչ միայն ճնշված օտարներից և բարբարոսներից, այլև յուր հարուստներից, յուր հոգևորներից և, կիսագրագետ, ուսումնական կամ փիլիսոփա ասվածներից, ահա այն հայը ամենայն արդարացի իրավունքով գրավում է մեր ուշադրությունը և նորան դարձյալ, առանց և վայրկենական երկմտության, նվիրեցինք մեր բոլոր կարողությունը։
Պաշտպանել այն հայի առաթուր կոխված իրավունքը է մեր կյանքի բուն խորհուրդը և նպատակը։ Եվ այս նպատակին հասանելու համար չէ պիտո ընկրկինք ոչ բանտի և ոչ աքսորի առաջև, ոչ միայն բանիվ և գրչով,