տարարությունը, որ ավելի հիշեցնում է մեզ ֆրանսիական «le roi le veut» խոսքը, քան թե մի բնական երևույթի պատճառ կյանքի կամ նորա նկարագրության մեջ։
Մենք չենք ուզում իբրև թերության նայել Վարդիթերի մոր անխելք հողդհողդությանց վրա։ Փարպի գնալու ժամանակ, Համասփյուռը հրապարակով հայտնում է իր տհաճությունը Սոսի հետամտության վրա.«Սրտիս տախտա՜կն են դաղել», ասում է նա (եր. 92) իր հետի ուխտավոր կին մարդոցը և Ապառնում է, որ էլ Սոսին չտա աղջիկը։ Վարդավառին, ինքնամատույց կերպով, հրավիրում է Սոսին և ուխտի հրապարակում (Հանա֊վանքում) համբուրել տալով Վարդիթերին, նշան է դնում։ Աշնան Մողնու ուխտին, իր մոտ հյուր եկած կին մարդուն պատմում է ինչ որ Սոսի գլխովն անց էր կացել, ավելցնելով, թե, «էլ չենք տալի իմ աղջիկը»։ Թեև այս փոփոխամտությանց պատճառներ դրած են անցքի բովանդակության մեջ, բայց դոքա թույլ են այս տեսակ կտրուկ և որոշ հետևանքներ ունենալու համար կամ պատճառքը պիտի ավելի սաստիկ և ազդու լինեին, կամ հետևանքը մի փոքր մեղմ։Բայց մենք ասացինք, որ չենք ուզում այս բաներին իբրև թերությանը վրա նայել, որովհետև այս բոլորը կարելի է վերադրել Համասփյուռի անկրթության, որից սովոր է ամեն բան առաջանալ, ուստի և այնքան անբնական չեն հակասությունքը, որքան այն, որ Համասփյուռը վերևում հիշած Փարպու ճանապարհին հրապարակով նախատում է իր, դուստրը, խայտառակելով և ամենի առաջ հայտնելով, թե երիտասարդ տղոց ձի խաղացնելը, տաղ ասելը և Վարդիթերենց խմբից չհեռանալը բոլոր Վարդիթերի արածն է։ «...չէ՛ք իմանում, — ասում է նա իր ուխտակից կին մարդոցը, — էս մեր փչացածի (Վարդիթերի) արածն ա քոմմա... Խաչն իմն ա, քյարամաթը (զորությունը) ես գիտեմ»։ Սորանից մի վայրկյան առաջ էլ, դարձյալ նույն տեղում Վարդիթերի վրա է թափում իր ժանգը. «Ա՜խ, ծակծակոտված, սև սրտի աղջիկ, ի՛նչ անեմ, խավարեր էն օրը, որ դու լիս ընկար․ էն քշերը հերդ ջաղացն էր գնացել ի՞նչ կլներ (?!) մեզ աշխարհքի միջին թուք ու բեդնամ արիր» (եր.92)։ Նայելով Աշտարակի կյանքի ընդհանուր որպիսության (որպես նաև բովանդակ հայոց ազգի կյանքի որպիսության և հայ կանանց ընտանեկան և որդիական պատվապահության), մենք չենք կարող թույլ տալ, որ մի մայր այդպես հրապարակով խայտառակե իր դուստրը, ուր ավելի չnչին բաները համարվում են խայտառակություն և թուքուբեդնամ են լինում։ Մի մայր, հրապարակով այդպիսի խոսքեր իր աղջկա մասին ասելուց հետո, այնուհետև ի՛նչ աղջիկների կարգ է դնում նորան.