Այս էջը սրբագրված է

իբրև մի անհագագ բան երևում է նորա մայրը․ եղբոր անունն ենք միայն լսում, հարսի անունն անգամ չգիտենք։ Հազիվ երկու-երեք անգամ տեսնում ենք Անուշին և լսում ենք նորա խոսքերը ծաղկազարդի օրը եկեղեցում և տերև տարած ժամանակը — Վարդիթերի հետ, որպես նաև Սոսի հետ ծաղկազարդի մանուշակների կամ գաթայի պատճառով: Ցավում ենք, որ ավելի ծանոթություն չունինք։ Նույնպես Սոսի մեծ եղբայրը՝ Պարետը հազիվ մի երկու անգամ հանգես է գալիս, նորա կինը բնավ չէ երևում, իսկ փոքր եղբայրը՝ Արշամը կամ Գեղամը մի երկու անգամ պիտակաբար երևելուց հետո, իր պաշտոնը ավարտում է այգում, արաղ քաշած երեկոյին։ Մենք մանավանդ ցավում ենք սորա մասին, որ այսպես փոքր հանդես ունի սա․ պատճառ, հեղինակը նորանով ցույց է տալիս մեզ նոր սերնդի սկեպտիկյան ուղղությունը։ Մեզ շատ ցանկալի էր իմանալ, թե այդ երկնային և փրկարար ուղղության շրջանը արդյոք որքա՞ն տարածություն ունի այն. տեղերի հայ ընկերության մեջ: Մենք, ինչպես առաջ էլ ասացինք, թերությանց կարգ չենք դնում այն չնչին անուշադրությունը, որ Սոսի եղբայրը՝ երբեմն անվանվում է Գեղամ (եր, 48), իսկ երբեմն Արշամ (եր, 35, 166)։ Նույնպես, Հեթումը խոսելով Սոսենց վրա մի անգամ ասում է թե սոքա երեք եղբայր են (եր, 98), իսկ ուրիշ անգամ թե չորս (եր, 172)։ Թերությունք չենք համարում այս հակասությունքը (թեև չլինեին լավ էր), որովհետև բանի ընթացքը վնաս չէ կրում։ Գեղամ է եղել Սոսի եղբայրը, թե Արշամ, երեք եղբայր են թե չորս, դորանով այլ ընթացք չէ ստանում կյանքը, բայց մենք տխրում ենք նայելով հեղինակի ժլատության վրա, երբ բանը գալիս է մեզ երկրորդական ներգործողների հետ ծանոթացնելու։ Վարդիթերի եղբարքը, բացի Արշավրից և Փափակից, մնում են բոլորովին մութի մեջ, իսկ նոցա կնանիքը հայտնի է, թե <<րչխոսքանն>> են։

Կուզեինք, որ մի քանի թերությունք եղած չլինեին, որոնց կարգն ենք գնում, ա) Գարեգնի ձու նկարելը։ Մենք ասելիք ունենալու չէինք, եթե, գլուխը քարը, լոկ մի խոսք կամ մի նշան գրեր նա ձվի վրա, կամ շատ-շատ որևիցե անցքի միայն մի մոմենտը նկարեր, բայց, դու կրակը տես, որ պատկերների բովանդակությունը այնպիսի բազմապարունակություն և այնպիսի փոփոխական և շարժուն տեսարաններ է ստանում, որ տասը պատկերի նյութ կլինի, որոնց խոսքերով միայն ստորագրությունը ամբողջ երեսից ավելի է։ Թողունք դեռ այն, որ նկարի միջնորդությամբ և այգ ստորագրության համեմատ խոսել բնավ իսկ մի որպիսի և է խեղճուկ տիրացուի գործ չէ։ բ) Այն անտեր երազները մենք առնում ենք ոչ միայն որպես ավելորդ ներմուծությունք, այլ որպես