Այս էջը սրբագրված է

երբ նորա բովանդակությունը ուրիշ բան չէ, եթե ոչ ներկա անցքի ներկա տեսարանի առաջուց արած ճիշտ ստորադրությունը, որ առանց և մեկ մազի չափ վրիպելու կատարվել է։ Ինչպես առաջ էլ ասացինք, մենք բան չէինք ունենալ արգո հեղինակին ասելու, եթե նա այս կամ այն անձը նկարագրեր կախարդության հավատացող. այդ բնական է, ոչ միայն մեզ հայերիս այլև եվրոպացոց և մինչև այն աստիճան բնական, որ ոչ միայն ինկվիզիցիոնը այլև եվրոպական կառավարությունքր, որպես նաև բողոքական տերությանց մեջ, ստուգապես հավատացած լինելով կախարդության և կախարդների գործակցության չար ոգիների հետ, այնքան վախենում էին այդ կախարդ անվանված խաբեբաներից, կամ շատ անգամ կախարդ անունով ամբաստանված և զրպարտված խեղճերից, որ անողորմաբար դատապարտում էին նորանց դեպի մահ[1]

  1. «Կախարդ կնոջ վերջին անգամ դատաստանով մահապարտվիլը Դերմանիո մեջ, 1783-ին եղավ, բայց 1793-ին Լհաստանի հարավային-պրուսսիական սահմանագլխում լրվեցան դարձյալ երկու կախարդ։ Իսկ թե որքա՞ն կախարդներ էրվել ու տապկվել են առաջին ժամանակներում, այդ մասին կարող են վկայել հետևյալ մի քանի իրողությունքը։ Բրաունշվեյգի մեջ 1590 և 1600 թվականներում այնքան կախարդ էին էրում (երբեմն օրը 10—12 հատ), որ գլխապարտության հրապարակը նմանում էր կրակ ընկած անտառի։ Ռեյսյան դքսության մեջ 1640-ից մինչև 1652 (12 տարում) հազար կախարդ կին դատապարտված են դեպի մահ. նոցա մեջ կային նաև երեխայք մեկիրց մինչև վեց տարեկան!!! Օսնաբրյուկում, 1640-ին, մինչև 80 կախարդ կին խարույկի վրա մոխրացան։ Վերդենֆելյան կոմսության մեջ, միայն մի շաբաթում կրակին դրվեցան հարյուր երեսուներեք կախարդ կին։ 1832-ին, Դանցիգի մեջ, խաժամուժ ամբոխը ծովը նետեց մի ողորմելի կին, որի անունը կախարդ էր հռչակված և անողորմաբար խեղդեց նորան ծովում։ 1854-ին Շլեզվիգյան գեղերից մեկի մեջ ամենքը հրաժարվեցան դեպի գերեզման հուղարկավորելուց մի պառավի մարմին, որովհետև նորան կախարդ էին համարում» (ուսուցչապետ և վարդապետ բժշկության Բոքլ, տես նորա գործի ռուս թարգմանության — Будтье здоровы! in S-VO 1862. СПб. 13 և 14 երեսները։ Պիտի ցավել միայն, որ ուսումնական գերմանացին չէ ցույց տալիս աղբյուրները, որտեղից հանել էր այս հարցասիրության արժանի տեղեկությունքը)։ Թե առաջին ժամանակներում մանավանդ, ստուգապես հավատում էին կախարդության նաև հոյակապ մարդիկ, կամ գոնե հարկադրված էին հավատացող ձևանալ, դորան վկայում է այն իրողությունը, որ մեծ Կեպլեր անմահ աստղաբաշխը, երբ 1584-ին շտապեց դեպի Տյուրինգեն իր մայրը խարուկից ազատելու համար, նա կարողացավ հասանել իր ցանկության միայն նորանով, որ ապացուցեց, թե իր մայրը բնավ կախարդության արվեստը չգիտե և թե կախարդական ոգին երբեք նորան հլացած չէ։ Կեպլերը բնավ չաշխատեցավ մերժել կախարդության գոյությունը և պաշտպանելով իր մայրը լոկ որպես տգետ կախարդական արվեստին, լռելյայն խոստովանեցավ այդ սքանչելի արվեստի գոյությունը։ Ծանր է մեզ ընդունել, թե Կեպլերի պես մարդը կարող էր հավատալ այդպիսի բանի, բայց այսքանը ճշմարիտ է, որ թե նա սկսեր բուն կախարդության գոյությունը մերժել, մայրը կէրվեր։ Կեպլերի մոր մորաքույրը արդեն քանի տարով դորանից