բռնանան, ինչպես արևի ճառագայթքը անցնելով մի ոսպնաձև ապակուց, որ իսկույն կրակեն, — այդ կատաստրոֆը, եթե համ եմ ատում ենք գործի ընդհանուր արժանավորության հետ, շատ թույլ է կերպարանա֊ գործված. և ոչ միայն այսչափ, այլև անբնական։ Այո՜, հեղինակի բուն խորհուրդը Սոսի կամ Վարդիթերի պատմությունը չէ, ինչպես առաջ էլ ասած ենք, այլ Աշտարակի կյանքը» բայց և այնպես, երբ, թեև որպես օգնական, առել է Սոսը, Վարդիթերը և սիրու կրակը, ցանկալի էր մեզ, որ ավելի բնական շրջանակի մեջ տեսնեինք ցավալի կատաստրոֆի պատկերը։
Անբնակա՜ն է, երբ Վարդիթերը որպես տասն և մեկ տարեկան աղ֊ չիկ, մի ջլերը սասանեցնող տխուր անցքից կաթվածահար է լինում։ Անբնակա՜ն է, երբ կաթվածից հոգեվարք մարդը ցույց է տալիս ուղեղի և ջլերի անխոտոր և առողջ պաշտոնակատարություն։ Եթե նորա ուղեղը և ջլերը այն վիճակումն են, որ նա հանգիստ խոսում է, ուղիղ մտածում է, հիշողությունը չէ կորցնում, աչքը տեսնում է, և ականջը լսում, էլ ի՞նչ պատճառից է մեռնում։ Ոտքե՞րն են կաթվածահարվել, թե՞ ձեռքերը. այդպիսի դիպվածում նա կարող է շատ տարիներ ապրիլ։ Թոքե՞րը կամ սի՞րտն է կաթվածահար եղել, այն ժամանակ պիտի որ իսկույն մեռներ, առանց շաբաթներով ապրելու։ Ւսկ մյուս ներքին գործարանների կաթվածահարությունը, եթե ոչ պիտի սպանեին իսկույն, պիտի անշուշտ պատճառ դառնային ուղեղի և ջլերի ուղիղ պաշտոնատարության խանգարվելու։
Թե Սոսն ասես, շատ կեղծ վիճակում է։ Ցրտում, գլխաբաց, ոտքը բոբիկ ման է գալիս երեք գազ ձնի միջում և այն ցուրտ ձմեռ ու Արագածի զառիվայրում։ Զորը մտնում է, ջրում լողանում, աղվեսների և գայլերի հետ կռիվ տալիս. և այս օրերով։ Եվ չնայելով, որ նա մահ է փնտրում քան թե կյանք, այնուամենայնիվ չէ մոռանում իր կյանքի պահպանության հոգսը* «խոտի քոքերը ձնի տակից հանելիս ու ծամելիս!), տեսնում են նորան ապարանցիք։ Մի շաբաթ է, որ նորա քամակից ման են գալիս աշտարակցի տղաքը, տեսնում են, բայց սիրտ չեն անում մոտենալ։ Վերջապես, երկու շաբաթ անցնելուց հետո Գարեգինն է նորան տեսնում և Սոսը գալիս է նորա մոտ։ Գարեգինը խրատում է, համոզում է տուն դառնալ և Սոսը դառնում է։ Ոայց այս երկու շաբաթում, այն ցրտի և ձնի մեջ, սառը ջրում լողանալով, սառուցի վրա թեք ընկնելով, սոված և ծարավ, բայց և այնպես նորա երեսի գույնը բնավ 1է թռչում, նորա առողջությունը չէ սասանում, իսկ երբ տանը նստած լսում է Վարդիթերի մահը, խո ր հոգոց է քաշում, մեջքի վրա հետ գը