գույն է ստացել դարձյալ, որովհետև ավադ ուրբաթի գիշերն է միայն կատարվում: Բայց, ինչպես և է, այնուամենայնիվ ավանդությունը կենդանի է, և այն պատմական ավանդություն, որի լոկ հիշելը բերում է մարդու երևակայության առջև ամբողջ հայ աշխարհը, որի վրայից արդե՜ն գլորվեք են շատ դարեր:
Բայց խոստովանում ենք, որ Ականատեսի ավանդությունը (եր.108) չունի մի դորա նման արժեք: Անշուշտ, հեղինակը չէ շարադրել նորան, նա առնում է ազդի հասկացողությունից. բայց մենք մի փոքր առաջ ասածներս վերստին կրկնում ենք. թե դպրության և լուսավորության խորհուրդր այն չէ, որ ամեն անցած խավար լույս քարոզե, ամեն դարերի ծանրության տակ ճնշվածին անխտիր ծունր դնե, այլ որպեսզի փարատե այդ խավարը։ Այդ տեսակ բաները, մեր կարծիքով զգուշության պետք ունին. և հեղինակը հանդես հանելով մի նմանօրինակ բան, պարտական է այնպիսի ընթացք տալ բանին, որ տասն և ինն դարու մեջ ութերորդ ամենախավար դարին արձագանք եղած չլինի։ Միջին դարերում, ջուրը կարող էր ուր ասես երթալ մի գավազանի զարկելով, թերևս, ձորից դեպի վեր, սարի գլուխը բարձրանալ, բայց այն օրից, երբ Գալիլեյը իր գնդակները ձգեց Պիզայի թեք զանգատնից դեպի վայր, այն օրից, երբ ծանրությունը որպես ընդհանուր հատկություն տրվեցավ մարմիններին, այն օրից, երբ գտան հեղուկ և օդանման մարմինն երի օրենքը - թե նոցա ճնշողությունը ամեն կողմ հավասար է, երբ օդի ճնշողության աստիճանը չափվեցավ և «բնությունը դատարկությունից վախում է»[1] առածը մերժվեցավ, այն օրից, երբ Նյուտոնը գտավ կենտրոնական առաձգության օրենքը, այդ օրերից բռնած էլ ջուրը չէ հնազանդվում գավազանների կամ Ականատեսների։ Եվ այս է պատճառը, որ Երևանի Դալմի ջուրը, որի ճանապարհը բավական տարածությամբ երբեմն փորած ու բացած էր դեպի էջմիածին, այսօր մի այգպիսի սքանչելի կերպով չէ կարող Ուչ-Թեփելերի բարձրավանդակից անցնիլ, որ հետո վազեր դեպի էջմիածին, ու խե՜ղճ միաբանին ազատեր այն անմաքուր ջրից Սառը-քանքանի, որի մեջ օձ ասես, գորտ ասես կամ ուրիշ մանր կենգանիք լիքն են։
Այսօր, եթե տակավին գիտությունը ոտք չէ կոխել ազգի մեջ, գոնե լսվում է մի խուլ աղաղակ այսքան դարերով անգործ և կաթվածահար թոքերի կիսակենդան ներգործությունից, որոնք զգում են առողջ օդի կարոտություն, որքան կարող էին զգալ։ Խորհրդավոր ժամանակում ենք ապրում
- ↑ «Natura horor vacui».