գաղափարներով հակասություն ունեին կանթեղի գաղափարին։Նույնպես և լուսատու միջատներից առաջացած կամ վերջապես մի մարդու ձեռքով վառված սովորական կրակի գաղափարքը նույնպես համաձայն չէին կանթեղի ավանդության։
Հետո ի՛նչ դուրս եկավ․ էլ ոչինչ չմնաց․ այս չէ, այն չէ։
Ո՛չ, մնաց և մեր կարծիքով ավելի հավանականը, որ կարող էր շատ անգամ երևցած լինիլ և այսօր էլ երևիլ որպես Արագածի գլխին գրատ)․ ի՞նչ տեղից է այս ջերմությունը։ Պետք չէ մոռանալ, որ այդ աստիճանը ջերմության հարկավոր է ոչ միայն նորան շոգիացնելու, այլև այդ վիճակի մեջ պահելու համար, որովհետև ջերմության աստիճանը իջածին պես, շոգին կփոխե իր վիճակը և որպես կարծր մարմին կնստի, այն, համեմատաբար, սառը տեղում։ Եվ որովհետև հեղուկ կամ կարծր մարմինը չէ կարող ինքն իրեն ցածից դեպի վեր բարձրանալ, այլ պիտի որ այդ փոխանցումը լինի շոգու կերպարանքով, ուրեմն պիտի ենթադրել, թե ծծումբի հանքից մինչև Արագածի այն տեղը, ուր երևում են այդ ծուլերը, կա մի անցք, մի ճանապարհ, որ ունի վերը գրած ջերմությունը։ Ծծումբի շոգին երբ ճնշվում է, փոխվում է դեպի կարծր մարմին, դեպի փոշի, որ հայտնի է քիմիայի մեջ անունովս ծծմբածաղիկ, flor.sulpuris, որ ծուլ-ծուլ կախվելու ընդունակ չէ և հալվելու և հեղուկ կերպարանք ստանալու համար, որ հետո ծորելով սառեր, կարոտ է վերը հիշված +101°։ Բացի սոցանից կան և ուրիշ մանրամասնություն, որ ավելորդ ենք համարում հիշել, հուսալով, որ ընթերցողը կհասկանա մեր իրավունքը գայթակղելու: Իրավ որ մինչև այս րոպես չեմ հասկանում այս բանը։ Այս բանի մեջ կամ սուտ կա, ինչպես այն սքանչելի «ծնեբեկի պես գետնից բուսնող ոսկին և արծաթը», կամ գո՛նե մի չհասկարողություն, որ այդպես մթնացնում է բանը։ Եթե ասեին, «հին ժամանակներից կախ է ընկած և գնալով վճարում է», այդ դեռ կարելի էր հասկանալ, բայց ներկա ժամանակով են խոսում: Ուրիշ բան չէ մնում, եթե ոչ ճիշտ քննության տակ ձգել, պատճառ, եթե ստուգապես կատարվում է Արագածի մեջ ծծմբի այդ շոգիացումը, կամ թե կախվածքը ցած են, քան թե հանքը (ես չգիտեմ), ապա, նորա հալվելը, ուրեմն Արագածի մեջ տակավին կա ջերմություն։Երանի՜ թե մեկ օր մեր բնագետ եղբայրակիցներից մեկը ուրախացնհր մեզ մի ուսումնական շրջանկատ քննությամբ Արագածի որպիսության, թե վուլկանականության, թե երկրաբանության, թե երկրագիտության և թե հանքաբանության վերաբերությամբ։ Իսկ թե չձանձրանա, բացի սոցանից, գործ գնել և ջերմաչափ և ծանրաչափ և մագնիսյան սլաք և մանրացույց, եթե ուշադիր լինի Արագածի բույսերին, տունկերին և նորա վրա ապրող կենդանիներին, այն ժամանակ մեզ կմնա ոչ միայն շնորհակալ լինել նորանից, այլև պարծենալ նորանով Եվրոպայի առջև, թե «մենք ապերախտ չենք․ ահավասիկ տալիս ենք քեզ տոկոսիքը քանքարի, որ դու մեզ տվիր, թերևս կորած համարելով Ասիո անկյուններում»։ Արագածի վրա ելնելը Չեմբորասոյի վրա ելնելը չէ.ուր մնաց, որ հոյակապ Հումբոլդի թեթև ոտքից հետո արդեն երկու անգամ կոխեցին Չեմբորասոյի գագաթը (մի քանի ոտնաչափ էլ ավելի բարձր․Հումբոլդը չէր հասել ճիշտ գագաթին) Ալբիոնի հարցասեր զավակները։ Այս մարդիկը պարզ ուսումնական ճանապարհորդք էին և ոչ թե կառավարությունից հանձնարարություն կամ քաջալերություն ստացած աստիճանավորք։