՝ որոտ: Բայց այժմ այս վերջինը մեզ պետք չէ, մեզ հարկավոր է միավորությունը ամպի և երկրագունդի էլեկտրականությանց բայց ոչ մի կործանաբեր կայծակի կերպարանքով։ Երբ, ինչպես ասացինք, երկրագունդի և ամպի մեջ առաջացել են այն այլասեռ էլեկտրականությունքը և երբ յուրաքանչյուրը նոցանից օդի միջնորդությամբ առանձնացած լինելով գտնվում է լարված վիճակում այն ժամանակ (նույնպես ասել ենք) ձգտում են չեզոքանալ—եթե կարելի է այսպես ասել — այսինքն միավորվիր: Երկու այլասեռ էլեկտրականությունքն էլ առանձին-առանձին կարող են իրենց ներկայությունը հայտնել քննողին և այն ժամանակ նոքա հայտնի են. իսկ երբ միացան, էլ չեն ընկնում զգացողության տակ և անհայտանում են։ Սոցա հանկարծական միավորության մասին խոսեցանք — հայտնի է թե որպես ծովից մի կաթիլ ջուր առնելով—և ասացինք, որ այդ միավորությունը զգալի է լինում կամ որպես կայծակ, կամ որպես փայլակ ու որոտ։ Սորա հակառակ, այդ էլեկտրականությանց մեղմաբար, այսինքն աստիճան-աստիճան միավորությունը, շատ անգամ իսպառ անզգալի է լինում մեզ, իսկ երբեմն, մենք տեսնում ենք այն լույսը, որ սուրբ Հելմոսի կրակի անունով հայտնի է գիտության մեջ:
Հուլիոս Կեսարի, Տիտոս Լիվիոսի, Պլուտարքոսի, Պրոկոպիոսի, Սենեքայի և Պլինիոսի գրքերում շատ անգամ հիշվում է մի լույս, որ երևել է կամ առանձին-առանձին զինվորների, կամ նոցա ամբողջ լեգեոնի նիզակների սլաքներից. նույնպես խոսվում է և նավերի կայմերի լուսավորության մասին: Այս բանի, այսինքն ասված գրքերում շատ անգամ այս լուսերի հիշատակվելու վրա հիմնված է կարծիքը, թե հին ժամանակներում ավելի ստեպ է պատահել այդ երևույթը, քան թե նոր ժամանակներում։ Բայց, նույնպես, ենթադրվում է, որ հին ժամանակներում հմայողները և հավադետները (augar) օգուտ քաղելով ամեն կարգից դուրս երևութից, նոցա վրա իրենց գուշակությունքը հիմնելով և ժողովրդին խաբելով, ավելի խնամք են ունեցել այդպիսի բաները գրով մինչև մեզ հասցնելու։
Բայց, այժմ, կայծակից առաջ կամ շուտով կայծակից հետո, եթե մի նկատող մարդ ուշադրություն դարձնե բարձր աշտարակի կամ շանթարգելի սուր ծայրին, միշտ կարող է տեսնել սուրբ Հելմոսի կրակը: Նույպես և բարձր սարերի վրա կարող է երևել այս կրակը, որպես շատ ճառագայթների խուրձ. երբեմն բոլորշի և երբեմն լեզվաձև իր սուր ծայրով դեպի վեր, ինչպես ճրագի կամ կանթեղի լույսը, բայց մի ոտնաչափ կամ կես գազ երկայնությամբ։ Նավերի