պարգևը, էշ նահատակ եղած լինելով ցերեկվա դժոխային ջերմությունից։ Պե՞տք էր ավելացնել, թե տրոպիկական աշխարհների մշտական պասսատքը առաջանում էին հիմնված լինելով էապես այն պայմանների վրա, որոնց մասին խոսեցանք. բայց մենք չենք ուզում ավելի ձգացնել բանը։ Մեր դիտավորությունը էր մի համառոտ տեղեկություն տալ միայն «Լուսավորչու քամուն»։ Մենք հասած ենք մեր նպատակին։
Առաջ ենք գնում։
Առհասարակ պ. Պռոշյանցի ծանոթաբանությունքը աջողակ չեն: Խոսելով հարսանիքի, որսի և մենամարտության մասին (եր. 198) արգո հեղինակը այսպես է ծանոթաբանում. «էս որսի սովորությունը և մենամարտությունը կարծեմ մնացած պետք է լինի մեր նախնի թագավորների ժամանակիցը, որ առհասարակ երբեմն-երբեմն զվարճության համար անում էին»։
Ի՛նչ խոսք է այս։ Նախ, որ մենամարտությունը և որսորդությունը թագի սեփական մի բան չէ, որ ուր էլ տեսնվի, թագավորներից մնացած կարծվի։ Երկրորդ, դնենք թե մեր պատմության հիշատակարանքը տեղ-տեղ պահել են մեր թագավորների որսորդությանց հիշատակը. շատ անգամ դատապարտելով նոցա զբոսասիրությունը և ազգային կառավարությունը երեսի վրա ձգելը, բայց թե երբեմն երբեմն մենամարտո՞ւմ էին նոքա զվարճության համար, այդ, առաջին անգամ լսում ենք պ. Պռոշյանցից։ Գո՛նե խոստովանում ենք մեր տգիտությունը, որ մենք չգիտենք, թե հայոց թագավորները Ներոնի օրը ընկնելով զվարճության համար հրապարակ էին իջնում մենամարտելու։ Չենք էլ տեսնում պատմության մեջ, որ մեր թագավորական պալատներում կամ քաղաքներում եղած լիներ այնպիսի սովորություն, ինչպես տեսնում ենք Հռովմի կրկեսում—գլադիատորներին (ըմբիշ), որ առաջ միայն ստրուկների գործ լինելով, հետո հռովմեական բարքի ընդհանուր ապականության ժամանակ դարձավ ազնիվ երիտասարդների, պատրիկիոսների, ծերակույտ մարդերի, այո՛, և նույնիսկ Ներոնի սիրական գործը։
Բայց ասենք թե թագավորները որսորդության էին գնում, ասենք թե մենամարտում էին երբեմն-երբեմն զվարճության համար, ինչպես հավատացնում է մեզ մեր հեղինակը, բայց ի՞նչ հարաբերություն կա հարսանիքի սիմբոլական արարողությանց և թագավորական զբոսասիրության մեջ։ Փեսայի թե թուր կապելը, թե որսի գնալը, թե մենամարտությունը, այս բոլորը իրենց սիմբոլական բնավորությամբ հարկադրում են մեզ կարծել, թե դոքա շատ հին ժամանակներից, և թագավորներից