առաջ ժամանակներից, մնացած արարողությունք են կամ այդ արարողությանց փշրանքը։ Մի երիտասարդ ամուսնանալով մի աղջկա հետ, բարոյական պարտականությունք է առնում իր վրա մարդկային ընկերության առջև պաշտպանել իր ընտանիքը, կերակրել նորան և առհասարակ դեմ դնել մի կոպիտ ուժի, եթե սա որևիցե կերպով կամենար վրդովել նորա ընտանեկան խաղաղությունը։ Եվ մեզ թվում է, թե թուր կապելը, որսի գնալը և մենամարտությունը ունին իրենց մեջ այս պայմանների սիմբոլական խորհուրդը, որ փեսան հրապարակով ցույց է տալիս և ապացուցանելով ընկերության իր այրությունը և արժանավուրությունը իրավամբ ստանում է իր կինը։
Թե ի՛նչ բանի նշան է թուրը, այդ մասին խոսիլն էլ ավելորդ ենք համարում[1] , իսկ որսի համար ասում ենք այսքան, որ ամեն ազգ իր մանկության ժամանակ ապրել է և այժմ ևս վայրենիքը ապրում են որսորդությամբ։ Տարակույս չկա,որ և մեր ազգը անցել է մի անգամ զարգացման այդ աստիճանը, և մեր համար եղած է երբմն ժամանակ, երբ ամեն հարստության հայտարարքը էին զանազան կենդանիների մորթեր և ոսկորներ (զենք շինելու համար)։ Արդեն քաղաքակրթության մեջ մեծ առաջադիմություն է, երբ մի վայրենի, թափառական որսորդությամբ պարապող ազգ, սկսում է երկրագործության ձեռք զարկել, բայց այդ բանը կարճ ժամանակում չէ լինում, դարեր են անցնում, և ժողովուրդը արդեն ստացած է լինում շատ կանխամուտ կարծիքներ, բնական երևույթների թյուր ըմբռնողությունք և այլ հազար ու մի բան, որ դալոց ավելի լուսավոր ժամանակը պիտի աշխատեր քերել այդ բոլորը։ Թե մինչև ո՞ր ժամանակ պարապել են հայք որսորդությամբ. կամ, ավելի լավ, ե՞րբ է մտել նոցա մեջ երկրագործությունը, որպես ընդհանուր ժողովրդի պարապմունք, այդ մասին պատմության էջերը դատարկ են մնացել։ Այսքանը հայտնի է, որ Հայաստանը երբեք դարավոր խաղաղության երես տեսած չլինելով, անդադար պատերազմների, հարձակողությանց կամ պաշտպանողությանց հանդիսարան եղած լինելով, չէ կարելի ենթադրել, մանավանդ հին ժամանակների վերաբերությամբ, թե
- ↑ Այստեղ մեր միտքը ընկավ շարականի այն տեղը, որ ասում է «...զէնն արքայական, սպանմանն գործի կենաց արքային ի կենաց գործիս նուիրեալ...»։ Եվ մենք հիշեցինք այս տողերը, կարդալով պ.Պռոշյանի ծանոթաբանությունը (եր. 189) թուրի դիվահալած զորության մասին: Համեմատիր այս բոլորը չնաշխարհիկ Աբովյանի հոյակապ խոսքերի հետ (Վերք Հայաստանի, եր. 118—121), ուր ընդարձակած և կերպարանագործած է այս սքանչելի վարդապետությունը և ուր էրված հեղինակը չի դիմացել, որ մի քանի տող ծանոթություն չդնե։