Այս էջը սրբագրված է

կամ ռուսաց хоровод-ը (մոլդովանների մեջ էլ կա մի այնպիսի կուռ բռնուկ) այլ շատ արագությամբ, այնպես որ էլ ուժ չմնա պարը շարունակելու։ Երկրագործական աշխատությանց ժամանակ, երբ աղջիկը չէր ուզում բանիլ կամ թե ուզում էր իր սիրականին տեսնել, հերիք է, որ մի աղաղակ բարձրացներ, թե մորմը խայթեց։ Իսկույն, բոլոր բանվորները, թե պատանիքը և թե աղջիկները թողում էին իրենց աշխատությունը։ Հարկավոր էր հոգի փրկել. ո՛վ կարող էր մեղաղրել։ Ակնթարթի մեջ զլվում էր Տարանտելլան (tarantella, պարի անուն է)։ Ծույլը զբոսնում էր, սիրահարքը հանդիպում էին միմյանց, պար գալիս իրար հետ, տեսություն էին նշանակում կամ մի նշանաբան դնում։ Եվ երբ ամենքն էլ իրենց ցանկության հասած էին, մորմից խայթված աղջիկը առողջանում էր. արևն էլ մտնելու վրա. ուստի ամենքն էլ գոհանալով ուրախ-ուրախ գնում էին իրենց տունը։ Ո՛վ կարող էր ասել թե Տարանտելլան (մորմապար?) պատվական հնար չէ, կամ զորություն չունի մորմի խայթոցի ընդդեմ, երբ աշխարհ, արարած իր աչքով տեսնում է, որ երեկ մորմից չարաչար խայթված (?) աղջիկը, մյուս օր ողջ առողջ բանում է իր բանը։

Հիվանդների լուռ ու անխոս գնալու մասին (Փարպի) կամ նոցա գլխին ձիու սանձ փաթաթելու վերաբերությամբ (արդյոք էշի սանձը ի՞նչպես է. բնա՞վ զորություն չունի) չնայելով մեր հեղինակի արած ծանոթաբանությանը, մենք ոչինչ դրական բան չենք կարող ասել, որովհետև այդ երկու արարողությանց կամ պայմանների մեջ մի ազդություն չենք տեսնում, որ բնության մեջ տեղ ունենար և հակամետ ենք կարծել, թե դոքա ուխտագնացության ավելորդությունքը լինին։ Ասիացին, որի երևակայությունը միշտ բորբոքված է (Ասիան առնում ենք միայն բարեխառն և ջերմ աշխարհների վերաբերությամբ) գաղտնախորհուրդ և սիմբոլական բաներով, շատ հասարակ արարողությունքն էլ գիտե խճողել զանազան նշանական ձևերով և պայմաններով, —զարդ խաբեբայության, — որոնք թեև ըստ էության ոչինչ խորհուրդ կամ զորություն չունին, բայց և այնպես ամբոխի աչքին երևցող լինելով, ստիպում են բերանաբաց ժողովրդին խորհուրդ ենթադրել այդ բաների մեջ։ Հայտնի է, թե հնարողը, կամ նորա քարոզը հռչակվում է խոր փիլիսոփա. պատճառ. նա միայն գիտե այդ բոլորի գաղտնիքը և նորա ձեռքին է խորհրդավոր և գերբնական գիտությանց բանալիքը։ Մի՞թե ավելի մեղավոր են Բուդդայի բոնզերը և Բրահմայի բրամինները։

Սոս և Վարդիթերի մեջ կարելի էր է՛լ մի քանի այսպիսի ցնդի ավանդությունք գտնել, բայց իրավն ասենք, ձանձրացանք այս հիմար