կարդացողի առջև, դորա փոխանակ հասարակաց կյանքի նկարագիրը շատ վառուն և կենդանի գույներ ունին. և այդ հասարակության մեջ ապրող բնավորությանց այս կամ այն մոմենտները հիանալու արժանի հարազատություն։ Բացի սորանից, պարոն Պռոշյանցը արդյոք չպիտի՞ դուրս եկած լիներ բնականությունից, ևթե հայկական կյանքի մեջ (ընդհանուր առքով) երևեցներ մեզ այնպիսի բնավորությունք, որ սկզբից մինչև վերջը աճում էին լոգիկաբար։ Եվ հայոց կյանքը ա՞յն վիճակում է ներկայումս, ուր այդպիսի բնավորությունքը (ընդհանուր առքով) մտացածին չհամարվեին։ Ամեն բանից առաջ քննելիքը է ազգի կյանքը, որովհետև այդ կյանքն է բանաստեղծի հիմքը, որի վրա կառուցանում է նա իր շինվածքը։ Հայտնի է թե ազգն էլ մեղավոր չէ, եթե նորա կյանքը չէ երևեցնում այսօր այնպիսի բնավորությունը և երևույթք, որ չկան և Սոս և Վարդիթերի մեջ։ Նոցա աճելության համար հարկավոր է Հող, հարկավոր են պայմաններ և հնարներ, որոնցից զուրկ ենք այսօր և որոնց թերությունը գուցե թե լցնե լուսավորությունը մի մասով, եթե գիտությունը ոտք կոխե Հայաստան։
Բայց ինչ որ ներկայումս կա Աշտարակում, ինչ վիճակում որ է այդ գեղի կյանքը, այդ բոլորը մեզ հասկացնելու համար իր բոլոր ջանքը գործ է դրել հեղինակը. ոչ միայն մաքուր խղճմտանքով, այլ և շատ լավ հասկացած լինելով և ըմբռնելով իր խնդիրը։ Այնպիսի բարակ, հոգեբանական և շատերի աչքից անզգալի կեպով թռչող անցնող երևույթներ է բռնել և ամրացրել թղթի վրա, և այն, պարզ, բնական և անզարդ խոսքերի միջնորդությամբ. այնպիսի հարազատություն ունին այդ տեղերը, որ մենք չնայելով, որ մեր հատվածը վաղուց անցել է սովորական չափից, չենք կարող մի քանիսը ցույց չտալ։ Այո', պարտակա՜ն ենք ցույց տալ, որովհետև մինչև այժմ թերությունքն ենք միայն ցույց ավել, որովհետև արժանավորության մասին ընդհանրապես ենք միայն խոսել։ Բայց կատարել այս պարտականությունը, և այն քիչ թերթերի մեջ, հեշտ չէ, որովհետև բովանդակ գործը, բացի մեր հիշած թեթև անկատարություններից ոգևորված է մի բնական արժանավորությամբ, այնպես, որ մարդ չէ իմ անում, թե որի՞ քամակից գնա և ո՞րը ցույց տա։ Մենք կաշխատինք մի քանի բան հանդես հանել, խորհուրդ տալով ամեն հայի, որ աոնու այդ գիրքը և ինքը կարդա, որովհետև անհնար է նորա բովանդակ արժանավորությունը մի քանի երեսի մեջ տեղակել։ Արժանավորության կարգ ենք դնում, գործի սկզբից մինչև վերջը բնության նկարագրությունը։ Այդ պարզ, միևնույն ժամանակ հոյակապ նկարագրությանը մեջ չկա և ոչ մի կեղծ գիծ։ Սարերը, դաշտերը, այգիքը,
15-715 225