Այս էջը սրբագրված է

ցությունքը և սոցանից երևեցած կյանքի պատկերը այն աստիճանի գեղեցկություն ունին, որ մենք չենք կարող մեր խոսքերով բացատրել։Իսկ մեջ բերել հեղինակի գրվածը նույնպես չենք կարող, որովհետև ամբողջ այդ երեսները պիտի արտագրեինք. դուրս ձգելու ոչ թե բան, այլ և բառ չկա։ Մենք հերիքանում ենք այդ երեսների թվանշանքը ցույց տալով:

Սոս և Վարգիթերփ ընթերցողներին հայտնի է Վարդավառի անցքը,ուր Վարդիթերի մայրը նշանում է իր դուստրը Սոսի հետ և համբուրելտալիս։ Մենք ուզում ենք մեջ բերել պառավի այն խոսքերը միայն,

որ նա, Հանավանքից տուն դառնալուց և Հեթումի առջև բոլոր անցքը ուրանալուդ հետո, չէ հերիքանում իր անձը միայն արդարացնելով, այլև դատապարտում է դրսե-դուրս խոսողներին։ «Ը՜հ, հողս դրանց ասաու- սա գլխին, — ասում է նա,—թող էնքան հաչան, հոգիները դուրս գա.քա′, խի′զան, էս ի′նչ կրակ ա, ամոթ չունի՞ն ըստոնք. ինչ բերաններից դուրս ա գալի քցում են. փառք աստըծու, ոչ ով չի մեռել, երես երեսի կըլնինք էն վախտն ի՞նչ կասեն»։

Բանն այն է, որ դրսի խոսքերը բոլորը ճշմարիտ են. և եթե բանը երես-երեսի գալու ընկնի, տարակույս չկա, որ իր ստությունը պիտի բռնվի· բայց և այնպես խորամանկ պառավը օգուտ է քաղում այն ազդեցությունից, որ այս, դրականապես խոսելու ձևը անում է իր էրկա վրա։ Հեղինակը քաջ հասկացել է այդ տեսակ պառավների և ընդհանրապես կանացի բնության ձգականությունը։
Հայտնի է, թե այս մի քանի բանը մեջ բերելով, մենք ոչ միայն ինչ որ այս տեսակ ընտիր տեղեր կար չհատցրինք, այլ մեջ բերածն էլտկար կերպով ստորագրեցինք։ Այս տեսակ հոգեբանական երևույթքը պետք է, որ ամեն մարդ իր մտքով և սրտով հասկանա, ուրիշի խոսքով արված նկարագրությունը թույլ է լինում, մանավանդ երբ ամբողջ բանի ընթացքից մի կտոր է դուրս բերվում։ Գո'նե մենք ավելի աջողակություն չունինք այս բանում։
Նկարագրելով Աշտարակի, որով գրեթե և բյուրավոր ուրիշ հայերի բարոյական անմեղությունքը, հեղինակը չէ մոռանում տեղ-տեղ նոցա բարոյական խոցերն էլ բանալ, չէ մոռանում խարազանել անբարոյականությունը:
Հեթումը, այնքան հասած որդոց տեր, այնքան այգիների տեր,ծերացած և մի ոտքը գերեզմանի մեջ, այնուամենայնիվ (երես 86) կապում է ուրիշի այգու ջուրը և առու բացում դեպի իր այգին, «րիմ ողորմածիկ հորիցը էս եմ տեսել»  ասելով, մինչդեռ ջրի հերթը իրենը չէ, այլ իր