Այս էջը սրբագրված է

համար ճուտ տար. իշխանների տանն ա վեր գալի,աղքատների տունն ա քանդվում, հո սուտ չի՞: Հիմի ասենք, ասենք, թե դու ինձանից համբա ես, քու տանն էլ ոչով չի վեր գալի, համա ես իմ ախքատ տեղովս քեզանից շատ եմ խարջ տալի, կոռ քաշում, ձի տալի.թե ես ու դուն էլ մի կռիվ անենք, թե էրկու մարդ իմ բարեկամներից մի դիհը քաշի, տասը մարդ գեղիցը քու դիհը կպահեն, ընդուր որ գիտեն, թե դու ինձանից լավ ես. քեզնից խեր կհանեն, համա ինձնից, ութ տարի չարչարվին, չոր ոսկորից սավահի ոչինչ չեն կարող գտնիլ• շատ էլ ասենք էն կռվումը ես արդար ընիմ, վա′յն էկել ա ինձ տարել• թե կերթամ մովրովին կգանգատեմ, երբ որ քեզ կուզի նա, հետդ գեղիցը մի թուղթ կբերես, թե գանգատողը ինքն ա մեղավոր (!!). էն վախտը մովրովը քեզ բաց կթողա ինձ կծեծի (!!!). հետո, հալբաթ դու էլ մի կարաս դինի կխոստանաս, կբարձես ձիուդ ու կտանես: — Վայկուն ափոր խոսքերն Ավետարանի կողքին գրված են, — ա- սում է Արշամը, Սոսի փոքր եղբայրը, Սոսին ու Պարետին, — սաքի ըն- չի՞ եք երկու երեսանություն անում, կողմնապահ ըլնում. հիմի, էս հո մեր պապական հիքին ա, ուզենան կխլեն կտան ուրիշի (!!!). քանի՞ քանի օրինակներ կան, որ ընչանք քեզնից մի օգուտ չեն ունեցել, բանըղ չեն շինել…: Արշամի բերնով խոսում է նոր ժամանակների որդին։ Պարետը և Սոսը գուցե իրենց սրտում ընդունում են Վայկունի խոսքերի ճշմարտությունը, բայց վախենում են, հայտնի դավանել ճշմարտությունը: Արշամը իր սերունդի երևեցուցիչն է, նա ոչ միայն ընդունում է այդ դառը խոսքերի ճշմարտությունը, այլև դատապարտում· է իր եղբարց երկու երեսանությունը։ Ինչպես առաջ էլ ասացինք, ափսո′ս, որ շատ քիչ հանդես ունի <Սոս և> Վարդիթերի մեջ այն ուղղությունը, որ երևում է Արշամում, թեև այս չափիցն էլ տեսնում ենք կենարար սկեպտիցիզմի արած ազդեցությունը։ Մենք աջողությո′ւն և ընթա′ցք ենք մաղթում այդ երկնային դեսպանին։ Պ• Պռոշյանցը, Աշտարակի տնտեսական վիճակը և հասկացողությունքը երևան հանելով, այնպիսի փափուկ և անզգալի կերպով մեղադրում է այդ հասկացողությանց սխալականությունը, որ ամեն կարդացողի համար, իսկի մեղադրանքի կարգում էլ չեն։ Սոս և Վարդիթերից գո՜նե, եթե ոչ ուրիշ աղբյուրից, շատերին հայտնի է, թե բոլոր աշտարակցիք այգեգործությամբ են պարապում• այդ է նոցա ապրուստի միակ ճանապարհը։ Տեսե՜ք այժմ, թե ինչ աջողակությամբ մեղադրում է հեղինակը: