Այս էջը սրբագրված է

բուրդը, ամեն բանն էլ իրան իրան գալիս ա. մենք երկուսիցն էլ զուրկ ենք, էս մի հիքու երեսին ենք մտիկ տալի. աստված մի' արասցե կամ կարկուտը տա, կամ թրթուռը փչացնի, կամ տարին չբեր ըլնի սոված կոտորվիլ պտենք. մեր մասիլն էլ որ կա, ամեն բան նրան յաղի ա եփած կերակուր ա, մարդ, շուն, կատու, ղուրդ ու ղուշ, ինչքան աշխարքումս ժժմունք կան քոմմա էլ ուտում են, կեսը անփող հենց ճամփորդներին ենք տալի կամ աղքատներին. էս լավ ա հլա խեր ա ըլնում. քաղքումն ամեն բանն էլ փողով ա, գեղըցուն էլ ունի ո'չ. մերն ա որ մեջտեղը փչանում ա։ Մարդս մի երկու կով ենք պահում, թե երեխեքանց մածուն էլ ա ըլնի, էն էլ չենք կարում յոլա տանել, ամեն բան փողով ենք առնում»։

Ինչի՞ պիտի այսպես լինի Աշտարակի վիճակը։ Եվ միայն Աշտարակը չէ. Աշտարակը երջանիկ գեղերից մինն է տակավին. նորանից անհամեմա՜տ աղքատները և խեղճերը կան։ Ահա, թե ինչ է պատմում մեզ արգո հեղինակը. «որ բախտավորը Մողնու գեղումն ա վեր եկած, իրանց բարեկամի կամ ճանանչի տներումը, նրանց մատաղների էրին էլ, մորթին էլ, դմակի կես փայը, մատաղի կես փայը, ոտ ու գլուխն էլ տան տիրոջն ա։ Բոլոր գեղը տասնութ տուն ա. ամեն մի տան տասը տասնհինգ տընվոր կըլնին վեր եկած. ընենց տուն չի ըլնիլ սրանցում, որ էս իրեք օրը իրան տարեկան ղավուրմեն անի ոչ, բրդին հո, էլ հեսաբ չկա. ըտով էլ չեն կշտանում մողնեցիք, իրանց երեխեքն էլ քշերն ընչաք լիս, ցերեկն ընչաք իրիկուն մի մին քերեղաններ ձեռներին մատաղ են կիտում, իրանց աղքատ ու խեղճ ասելով. սրտաբաց ըխտավորն էլ սուրբ Գևորգի դուռն եկած աղքատին հո չի՞ կարալ հետ դարձնիլ... Մողնեցիք անբան են... թե որ նրանք ոնց որ էս մատաղ հավաքելու համար են աշխատում իրանց բան ու գործին կենային, հիմի ամեն մինը մի խան կըլներ, աստված տվել ա, ամեն բանները լավ, հանդները շատ, իրանք անբան» ։




վերակը չի շինվիլ։ Փիլիսոփայի ձեռքից չէ գալիս այս կամ այն գործիքը շինիլ, որին մեծապես կարոտ է ազգի երկրագործությունը և վաստակարարությունը, փիլիսոփան չէ կարող հոգալ և շինել և ոչ մինը այն բաներից, որոնց չլինելը պատճառ է այսօր ազգի կյանքի տարապայման խեղճության։ Երանի՜ թե մեր ձայնը արձագանք գտներ բարեպաշտ սրտերում և մի քանի աշակերտք բերելով մայրաքաղաքները, ուրիշներին էլ խրախույս և բարի օրինակ դառնային։ Տասը տարի լոկ, շարունակ հոգաբարձությունը այս մասին կարո՛ղ է բոլորովին կերպարանափոխ անել ազգի տնտեսական կյանքը և երջանկացնել նորան: Երանի՜ թե մեր ձայնը չանցներ որպես «բարձրաձայն բարբառոյ յանապատին»: