Կարող ենք մխիթարվիլ միայն նորանով, որ շատ սահմանափակ են այդ տեսակ բառերի թիվը։ Չկա աշխարհիս երեսին լեզու, որ օտար խառնուրդ չունենա. մեր նոր լեզուն չէ կարող բացառություն լինել բնական կանոնից:
Մենք, հերիք համարելով առայժմս այսքան խոսքը, կտրում ենք մեր ճառի ընթացքը,ձեռք զարկած լինելով մի տեսության նոր լեզվի մշակության մասին ընդհանրապես, ուր մանրամասնաբար պիտի քննվին այն բոլոր խնդիրները, որ վերաբերություն ունեին նոր լեզվի մշակության։ Այդ աշխատության շուտով հրատարակելը մենք չենք կարող խոստանալ արգո ընթերցողներին, թեև այդ գործի վրա անձանձիր աշխատել ենք և աշխատում ենք, այս րոպեիս էլ։
Վերջացնենք մեր հատվածը։
Պ. Պռոշյանցի ոտանավորքը մեծ հարազատություն ունին Արարատյան աշխարհի և տեղ-տեղ էլ ամբոզշ ազգի ոգու և ձևի հետ։ Օրինակի համար դնում ենք այստեղ նորա «Ջան գյուլումը» (եր. 74).
|