Այս էջը սրբագրված է



ԿՐԻՏԻԿԱ «ՍՈՍ ԵՎ ՎԱՐԴԻԹԵՐ» ԱԶԴԱՅԻՆ
ՎԻՊԱՍԱՆՈՒԹՅԱՆ


(Հատված)

... Գինի խմելու ժամանակ ամեն տեղ գործ են ածում և շատ անգամ էլ որպես յախշի յոլ[1], որ միամտաբար թարգմանելով «բարի ճանապարհ», կարծում են, թե գինուն են մաղթում այդ բարի ճամփան դեպի փորը։ Բայց մենք դառնանք դեպի պարոն Պռոշյանցի գործը։

Ֆաթալիզմի վրա խոսելով, ազգային ավանդությանդ մեջ մտանք, այնտեղից էլ ծանոթության մեջ, այնպես որ բուն վիպասանության վերաբերյալ նկատողությունքը ընդհատվեցան։ Կներեն մեզ մեր ընթերցողքը և մենք այս անկարգությունքը վկա ենք դնում այն բանին, թե մտել ենք քննության մեջ առանց ծածուկ մտքերի, այլ պարզությամբ, և խոսում ենք ուղղակի մեր սրտից, որ շատ անգամ չէ ենթարկվում սառը կանոնների։ Բայց կարգից դուրս գալը դուրս գալ է, գոնե ծանոթությանդ հետ մեր հաշիվը վերջացնենք ու այնպես դառնանք դեպի վիպասանության բովանդակությունը։

Ծանոթությանց մեջ պոլ բառը բացահայտված է կոտ, կամ կոպի, կամ կոլոտ: Խոստովանում ենք, որ այս բացահայտիչներն նույնպես

անհասկանալի են, ինչպես բացահայտյալ պոլը, և այս ոչ միայն ընդհանուրիս անհասկանալի, այլև մեզ իսկ, մինչ փոքր ի շատե հայերեն

247
  1. Պ. Աբովյանցր ասում է (Վերք Հայաստ. եր. 92). «Ազգին անհավատ են կանչես, լեզուն սիրում, զարմանալի չի՞։ Բայց դու կրակր տես, որ Թուրքրը իսկի գինի էլ չի միայն ընդհանրապես, և յաքըշլի յոլ էլ հայտնի է թե չունի, բայց և այնպես հայերը ոչ միայն Թուրքերից փոխ են առնում, այլև ծաղկեցնում են նոցա լեզուն։