Այս էջը հաստատված է

Կրոնական ժողովը կկարդա մեր շրջաբերականը, եթե զանցառության դժբախտության հանդիպի. մեք, յուր ժամանակին, առանձին ծրարի մեջ կուղարկենք նորան մի օրինակ։

Ո՛հ, ի՜նչ ցավալի պաշտոններ, ի՜նչ տխուր առարկաներ նյութ են այսօր մեր խոսքին։

Ա՞յս էր մեր գործը.

Արյուն է կաթում մեր սրտից, երբ նայում ենք ազգի ամայի և ամուլ կյանքի վերա. աղեխարշ սրտմտում ենք դարձյալ, տեսանելով, որ այս անգործության, ծայրացյալ թշվառության և կարելի եղածի չափ ստրկության մեջ, հայերը դատապարտված են օտարի գավազանի հետ, ենթարկվիլ նաև յուր եկեղեցականների հարստահարության։

Բայց մինչև ո՛ր աստիճան բարձրանում է այս անախորժ զգացողությունը, մինչ հայ մարդիկ, դարձյալ, հանդես են գալիս եկեղեցականների մտացածին իրավունքը ջատագովելու և ազգի ստրկության ժամանակը հարատևել տալու համար. մինչև ո՛ր աստիճան... Մեք հրաժարվում ենք սահմանել:

Ազատությունը, այն վսեմակա՜ն աքսորականը, վերստին և վերստին սրբված արյունով, հրաբորբոք տառերով գրվում է պայծառ ճակատների վերա, իսկ հայը և այսօր չէ կարող կատարելապես դուրս հանել յուր ճակատը սև Վերարկուի տակից, ուր դարերով ահա որջացել են պարկլանք, ազատության բողբոջները մկրատելու համար։

Մինչև այժմ վերացականությամբ ապրեցանք, որ, ուրիշ խոսքերով, ասել է մեռանք, մի՞թե պետք չէր մի փոքր կյանքի վերա ևս մտածել...

Տարիները վազում են փայլակի շուտությամբ, օրերը թռչում են, որսլես մի վայրկյան: Վախենում ենք և իրավունք ունինք վախենալու,թե մի՛ գուցե, մինչև հայը կշտանա յուր մահանման քնից, լուսինը անդընդասույզ գնա հորիզոնից ներքև...

Շատ ազգեր պատահեցան անբախտության, բայց այդ չեղավ նոցա համար հավիտենական մեռելություն։

Աքսորվեցան, կախվեցան, գլխատվեցան և այրվեցան, բայց նոցա հոգին կենդանի մնաց, յուրյանց ամայացած հայրենիքի փլատակների մեջ:

Հայրենիքի օդը, սարերը և անտառները, խոր գիշերի լռության մեջ,դարերով շշնջեցին այդ նահատակների վերջին րոպեում արած բողոքների արձագանքը:

Եղո՜ւկ ձեզ, Հայաստանի սարեր, Հայաստանի ձորեր և Հայաստանի նվիրակա՜ն անտառներ։ Այրարատից մինչև Տորոս, ստիպված եք դուք

25