Այս էջը սրբագրված է

կամ ծաղրելի, եթե մի սարսափելի ավերանքի տակ <է> ընկել նորա լեզուն։ Այս դրությունից պարզ երևում է թե որ աստիճանի թեթևամտություն է այս կամ այն գավառական բարբառը ծաղրելը և նորանով խոսողի վրա որպես մի ստոր և խեղճ էակի վրա նայելը, որպես թե այն մարդը հանցանք է գործել։

Եթե ցանկալի և հոգով չափ ցանկալի է նոր լեզվի համազգային միությունը, ապա ուրեմն պիտի ուրախությամբ ողջունել մի ամբողջ գործ, որ կատարված էր որևիցե գավառական բարբառով, որ տակավին, տպագրության միջնորդությամբ, հեռավորների և ընդհանուր ուսումնասիրության նյութ չէր եղած. պատճառ, նոր լեզվի հիմնավոր գիտությունը, նորա մշակությունը և ապագա միության գաղափարը առանց այդ գավառական բարբառների օգնության աներևակայելի է անգամ։ Մենք շատ փաստեր հավաքած ենք այս դրությունը պաշտպանելու համար, բայց այստեղ անհարմար է ասպարեզ բանալ. ուրիշ ժամանակ, մի առանձին գործով կը հրատարակենք մեր տեսությունը նոր լեզվի մշակության մասին, եթե միայն աջողի մեզ կատարելագործել այդ ձեռքկապ աշխատությունը։ Բայց այս չափ միայն, գոնե հարևանցի, անհրաժեշտ ենք համարում ասել, որ ստրկանալով հին լեզվին, առանց ժողովրդին ականջ դնելու, լեզվի նոր ծլած ձևերը, որ դեռ թարմ են և աճելու վրա, կապելով և ճնշելով անցածի և մեռածի պատանքի մեջ, նոր լեզվի մշակության գաղափարը ազգին համար դառնում է նույնպես ամուլ և անպտուղ, ինչպես հին լեզվի գործադրության գաղափարը։ Անշուշտ, աչս խոսքերը չեն նշանակում թե հին լեզվի լծից ազատելով նոր լեզվի մշակությունը դնել այս կամ այն գավառական բարբառի լծի տակ։ Տեղական բարբառը ազգի ընդհանուրի համար գործական արժեք չունի և նոր լեզուն այս կամ գավառական բարբառի տակ, դրականապես, մշակելու գաղափարը նույնպես ամուլ և անգործադրելի է, ինչպես հին լեզվի գաղափարը, ինչպես սորա ստրկության տակ աճած նոր լեզվի գաղափարը։ Այս տեսակ մշակությունը ինքն իրեն հակասում է նոր լեզվի մշակության գաղափարին, որ է որքան կարելի է առավել շատ և առավել մեծ բազմության հասկանալի կերպով խոսել: Այս պատճառներով, նոր լեզուն պիտի նայվի և մշակվի ինքնուրույնաբար, առանց ամենևին հին լեզվից խպնելու* և առանց այս կամ այն գավառական բարբառին ստրկանալու: Բոլոր գավառական բարբառների էական տարերքը, որ իրենց ձևով և կազմությամբ ավելի ընդունակ են կենդանի — ընդհանրության լեզվի

  • Հին լեզ. խուպանիլ։