վրա պատվաստվելու, պիտի ընկնեն ճարտարապետ հեղինակների քուրաիյ մեջ և այնտեղ հալվելով և քիմիաբար (ֆիզիկարար ո՜չ) միանալով պիտի դուրս գան ոչ որպես թլպատություն կամ անթլպատություն, այլ որպես նոր արարած։ Այո՜, ծանր խնդիր է այս և իր բնությամբ շատ ժամանակի կարոտ. բայց գոնե այս է մեր ճամփան, այս է մեր պարտականությունը, որ ինչքան մեր ույժը կտանի, ձգտենք այս խնդիրը լուծելու։ Ուզելով շինել հազարամյա ավերանքը, չպիտի փոքրոգությամբ սրտնեղենք, թե ինչի' մեկ տարում կամ հինգ տարում չէ շինվում։ Այն որ հազար տարիներով, տարբեր աշխարհների և տարբեր պատմական դեպքերի տակ ավերվել է և այդ հազար տարիների միջոցում ամեն մեր լեղվի մոտից անց կացող թուրք, թաթար, արաբացի, պարսիկ, ռուս ՍարգՕս բախարացու գյոռի պես մի քար է ձգել, բնականաբար անհնարին է, որ մի ակնթարթում շինվի, կոկվի, փայլի և պայծառանա. այստեղ
Ավելորդ է ասել, որ մենք բնավ պահանջողություն չունինք, թե մեր գործադրած ձև ու ոճը ավելի մոտ է կատարելության գաղափարին. քա'վ լիցի։ Մենք ամեն օր ուսանում ենք նոր լեզուն, ամեն օր մշակում ենք, որքան մեր խելքը զորում է, սորան որպես անմերժելի վկայություն դնում ենք մեր գրվածքը 1857-ից սկսած, որոնց ժամանակագրական հաջորդությանց մեջ պարզ երևում է թե մենք կանգնած չենք, այլ
զտնընվում ենք անդադար ընթացքի մեջ— մեր կարծիքով դեպի առաջ։ Հայտնի է թե այն մարդը, որ գիշեր ցերեկ աշխատում է մի բան ավելի առաջ տանել, ղորան ով վկայում է թե այդ բանի ներկա վիճակը չէ կարող նորան գոհացնել, ավելի փոքր, կատարելություն համարվիր ստիպվեցանք ծանոթաբանել, որ չլինի թե կարդացողը, տեսնելով, որ մենք ոլըիշի ձև ու ոճ ենք դատում, կարծե թե մենք մեր վրա դրական կամ բռնավորական գաղափար ունինք։ Բռնությունը ո՜ր դիմակի կամ ինչ շպարի տակ ևս ծածկվի, այնուամենայնիվ մինչև գերեզմանը մեզ միշտ ատելի կմնա։ Մեզ կարող են ասել, թե պ. Պռոշյանցը հազիվ մի քանի տող է գըրած սեփական ձև ու ոճով, կարժն՞ այդ քանի մի տողերի համար ատյան կանչել նորան։իրավ պ. Պռոշյանց միայն հառաջաբանը և ծնոթությունը գրել է յուր ձևով. բայց այդ մի քանի տողից էլ պարզ տեսնում ենք նորա ուղղությունը նրա լեզվի մշակության մեջ, եթե միայն նախատեսաբար և սկզբունքի վրա հիմնված ուղղություն է այդ և ոչ պատահականության արդյունք. որովհետև շատ նորելուկ գրողներ, ա- 253