Այս էջը սրբագրված է

չէ, այլ տալ աներևույթ եղանակը և տալիս-ը հոլովյալ աներևույթ է, նախդրիվ տրական, որ միանալով եմ, ես, է-ի հետ դիմավոր բայի գոյություն է ստանում* որպես թե ասեր, ի գալս իմ, այսինքն գալու գործողությունը կատարելու վրա։ Նոր լեզվի մեջ հոլովակերտ և հոլովառու նախադրությունքը, շատ տեղ և գրեթե մեծ մասով, դարձել են վերջավորություն, եթե ծիծաղելու համար կարելի է այսպես ասել, և շատ տեղ էլ հոլովակերտը իսպառ դուրս ընկել, ուստի չպիտի զարմանալ, եթե տալիս-ը աներևույթ եղանակի նախդրիվ տրական և դիմորոշ հոդի հետ միացած։ Օրինակներով այդ ամենը ցույց տալը քերականության գործն է, բայց մենք կամեցանք որ այս երկու խոսքով պատճառ տանք մեր գրագետներին, որ թե մենք սխալվում ենք այսպես կարծելով, մեր սխալը մեզ ցույց տան, որ մենք էլ ուղիղ կանոնը սորվելով, լեզվին ընդդեմ չմեղանչենք։ Բայց թող առաջուց հայտնի լինի, որ հեշտությամբ չենք թողուլ պատերազմի ասպարեզը։ Մենք բացի գալ, տալ բայերից ցույց ենք տալիս բոլոր մյուս բայերի նախդրիվ տրական հոլովված աներևույթ եղանակները— տեսնելիս, նայելիս, օրինակ, «նորան տեսնելիս ասա». «նորա վրա նայելիս զարմացան». ինչ են այս նայելիսը, տեսնելիսը, եթե ոչ ի տեսանել, ի նայել։ Ս տառը չպետք է ընդունել այստեղ որպես առաջին դեմք ցույց տվող, այլ որպես բանի մոտավորությունը, ներկայությունը. հին լեզվի մեջ, «տեղիս անապատ է և օրս տարաժամյալ». նոր լեզվի մեջ— «Գիշերս շատ քնեցի» չեն նշանակում էս տեղ, էս օր, էս գիշեր, այլ այս տեղը ուր որ այժմ կանգնած ենք, անապատ է, այս օրը որ անցնում է, ուշացել է, այս գիշերը որ անցավ և այլն։ Շատ անգամ, ինչպես նաև Աշտարակում, նախդրիվ տրականի տեղ, օրինակ գալիս, գործ են ածում սեռականը, բայց դարձյալ ս տառը ավելցնելով. ինչպես, գալուս տեղը տեսա։ Բայց ոչ միշտ գործ են ածում այս, որովհետև մենք տեսնում ենք, որ արգո Պռոշյանցը գրում է «...շնորհակալություն անելիս, ու խոտերի քոքերը ձնի տակից հանելիս ու ծամելիս»։ Բայց այս մասին այս քան առ այժմ հերիք է։

Նոր լեզվի մեջ կրավորական բայը վ տառը պիտի ունենա խոնարհվող վերջավորության նախընթաց և այս այնպիսի ընդհանուր կանոն է, որ հին լեզվի հասարակ ասած բայերն էլ, ինչպես ծնանեմ, դատեմ և այլն, նոր լեզվում դարձուցել է ներգործական, որովհետև կրավորականը ծնանվել, դատվել և այլն է։ Հին լեզվում ներգործականից կրավորական է դառնում բայը միայն ներգործականի եչը ինի փոխվելով, օրինակ գործեմ, գործիմ, բայց նոր լեզվի մեջ այդ ինիի նախընթաց պիտի և մեկ վեվ ավելացնել. գործել, — գործվիլ. որովհետև շատ անգամ հին