նորա ծայրին կպչում է ը տառը, որով փարատվում է ամեն մթություն։ Ուզելով ասել ձեռքերը ներկի մեջ են, այլ ասում ենք «ձեռքերը ներկում են», ուր ներկումը, որպես նախադաս, խնդիր է լինում, ներկումից չէ ընդունվում որպես առանձին առնված բայ և ներկումը նորան խնդիր, այլ երկուքը միասին մեկ բայ, թեև բայական վերջավորությունը նախադաս։ Կան քանի մի պատճառներ, որ պահանջում են շատ անդամ բայական վերջավորությանը նախադասությունը, որոնց մանրամասն քննությունը քերականությունից պիտի պահանջել, բայց մենք ավելի աչքի երևցող և ամեն մարդու հասկանալի մեկ պատճառը միայն դնենք։ Նոր լեզվի բաղաձայն բառով վերջացած հայցականը կամ որոշյալ ուղղականը իրենց վերջում ըթ ունեն, ինչպես ձեռքերը: Այս ըթ-ը, որ բառի վրա մեկ վանկ է ավելցուցել, նու է փոխվում, եթե հետևյալ բառը ձայնավոր տառով է սկսվում. և այդ նու-ն հնչվում է այդ հետևյալ ձայնավորով սկսած բառի առաջին վանկի հաշվով, այնպես, որ մեկ ամբողջ վանկ պակասում է, որով խոսքը թեթևանում է։ Եթե գրենք «ներկումեն», այն ժամանակ ձեռքերը խոսքը չէ կարող իր ըթ-ը նու փոխել և եթե այդպես խոսող էլ լինի, ինչպես կան մի քանի նուասեր մարդիկ, դարձյալ բառի կազմության մեջ վանկհ տնտեսություն չի լինել, որովհետև ինչպես ձեռ-քե-րը, այնպես էլ ձեռ-քե-րն երեք վանկից են բաղկանում. իսկ թե բայական վերջավորությունը նախադաս դնենք, այն ժամանակ են—ը իր հաշվով է հնչում ձեռքերի նուն, ինչպես ձեռ-քեր֊ն են— ներկում, որով ձեռքերը խոսքը առանց իր նշանակությունը փոխելու կամ կորցնելու ձգում է մեկ վանկ և թեթևանում է։ Նոր լեզվի բովանդակ կազմության մեջ մեծ պաշտոն ունի այս տնտեսությունը, որպես նաև բառերի վանկերը և տառերը հավասարաչափ միմյանցից բաժանելու ձգտողությունը։ Եվ առողջ աչքերով նայողը կտեսնի, որ նոր լեզվի մեջ, ժամանակի խնայողությունը, առոգանության ներդաշնակությունը և արտաբերության հեշտությունը մեծ քայլափոխ են արել։ Մենք բավական նյութ պատրաստել ենք, որ վերաբերվում են նոր լեզվի անդամազննության և ֆիզիոլոգիային, բայց բոլորը պիտի մտնեն նոր լեզվի մշակության տեսությանը մեջ, որ մի ներածություն է... Եթե, ինչպես մի անգամ ասացինք, աջողի մեզ գլուխ բերել այդ կտիտ գործը։
Այս բոլոր խոսքի զորությունը այս է, ա) թե բայերը չպիտի բաժան գրվին իրենց բայական վերջավորությունից, ինչպես փայլում— է, այլ անբաժան, ինչպես փայլումէ: բ) Կարելի է բաժնել, եթե այս վերջավորությունը նախադաս է դրվում, ինչպես, է փայլում։ գ) Եթե մի որպիսի