Այս էջը սրբագրված է

հաղթակիր դրոշակը, ուր այժմ մեր խեղճ, անտեր և անօգնական ժողովուրդը միլիոնավոր բազմությամբ թշվառության, հարստահարության և հուսահատության մինչև հնարավոր ծայրը հասած, փոխանակ արտասուքի, արյուն է քամում ալքերից, երբ լաց է լինում, և ուր, դարձյալ, հայակերպ և գիշերադեմ վամպիրները տակավին չեն կշտանում անմեղ զոհի—խե՜ղճ ժողովրդի-արյունը ծծելուց։

Ծանր և համրաշարժ էր ազգային լուսավորության ընթացքը Տաճկաստանի մեջ և այդ ընթացքն ևս անհիմն և սայթաքելի. հայտնի է թե այն թշվառ հանգամանաց մեջ ուրիշ կերպ չէր ևս կարող լինել։ Դարեր անցան, շատ ու շատ սերունդներ ահ ոհ քաշելով եկան գնացին, շատ իրավունք ոտնակոխ եղան, շատ գանձեր հափշտակվեցան, շատ տուներ քարուքանդ եղան, մինչև որ սորանից մի քանի տարի հառաջ «Սահմանադրություն» բառը մեր ազգայինք արտասանեցին։

Սահմանադրոլթյո՜ւն, կրկնեց հարստահարված և կիսաշունչ ժողովուրդը. Սահմանադրությո՜ւն, լսվեցավ եգիպտական բուրգերից մինչև Վարագա սարը. Սահմանադրությո՜ւն, աղաղակեցին և հրճվեցան կենդանի երիտասարդները։

Այն միջոցին մինչև այնտեղ էր հասած ազգային կառավարության գերածայրյալ անպիտանությունը, որ նոքա իսկ, որ միակ պատճառ էին այն չարաչար և դատապարտելի կառավարության, չհամարձակվեցան բերան բանալ ընդդեմ խոսելու. պատճառ, ոտքից մինչև գլուխ ապականված էին աղտեղի գործերով, և հասարակաց ազգի բողոքը նոցա և նոցա նմանների ընդեմ, վաղուց և վաղուց ծանուցած, մինչև երկինք էր հասանում:

Սահմանը դրվեցավ։

«Կեցցե՜ Սահմանադրություն».

Տակավին լսվում էր այս խոսքը հազարավոր բազմության բերանից, տակավին Հյունքար-Սկելեսիի դաշտավայրը յուր մեջ ուներ այն օրհներգու բազմությունը, մյուս կողմում նոքա, որ կորուսել էին յուրյանց ժառանգական կողոպուտը, յուրյանց մշտնջենական որսը, յուրյանց լուռ և անխոս զոհը, որո արյունով ներկել էին յուրյանց քիթ ու պռունկը, սթափեցան առաջին հարվածի պատճառած ապշութենից, զարթեցան և սկսան այնուհետև դուրս սողալ յուրյանց խավարային որջերից և վազել Պեշիկթա՜շ։

«Սամանադրությո՞ւն, ինչ ասել է Սահմանադրություն. տերության մեջ տերություն կանգնեցնե՞լ. տերությունը վավերացուցած չէ (թեև ինքյանք ստորագրած էին), մեք չենք ընդունում Սահմանադրություն,