պնդել, ըստ որում յուր սեփական ձհոնագրով, պարոն մինիստրի հրամանին համաձայն, առաջարկություն գրեց թեմական ատենին, որ սա շրջաբերական հրամաններ տարածե բոլոր վաճառված Վարդապետրանքը հետ առնելու և յուրյան հասուցանելու համար, ըստ որում այսպես էր քաջափայլ մինիստրի հրամանը։
Այս Վարդապետարանն էր, որի վերա մեր գրած բազմիջյան քննությունը ընդհանուր հայոց վեհափառ կաթողիկոսը ընդունելով, շնորհեց մեզ յուր օրհնության կոնդակը, որի մեջ «խարդախամիտ գրուած, մոլորական բան և յաւէտ գայթակղեցուցիչ պարզամտաց» անվանում է պարոն Այվազովսքիի Վարդապետարանը[1]:
Այս Վարդապետարանն էր դարձյալ, որ առանց նորա դատապարտությունը, քաջափայլ մինիստրի կողմից, հիշելու, պարոն Այվազովսքին, աղավնեական պարզամտությամբ, ուղարկեց վեհափառ կաթողիկոսին, վերստին տպելու հրաման խնդրելով։ Պատճառում էր յուր նամակի մեջ. թե բոլոր տպվածքը վաճառված լինելով, կարոտություն կա վերստին տպելու: Հույս ուներ նա, որ վեհափառ կաթողիկոսը, թերևս առանց կարդալու, հրաման կտա և ինքը հետո, կաթողիկոսական ստորագրությամբ, կարող կլինի դատապարտվածը որպես արդարացած վերստին հրատարակելու։
Բայց այլապես եղավ բանի վախճանը: Վեհափառ կաթողիկոսը ընթերցավ, քննեց և, գտանելով սխալական և հայոց եկեղեցու վարդապետության հակառակ, արգելեց։ Այս իրողության մասին մեզ պատմել էնույն ինքը, ամենայն հայոց վեհափառ կաթողիկոսը։
Ահավասիկ մեր լինելոց քննիչը, ահավասիկ պարոն Այվազովսքին, ըստ մասին։ Եվ մի՞թե այս անարատ մարդը (որի բարոյականության և մինչև այժմ ունեցած ընթացքի վերա ոչ ոք համարձակություն չունի արատ
- ↑ Երբ 1860 թվականի հոկտեմբերի մեջ, ազգային գործերով գտանվում էինք էջմիածին, վեհափառ հայրապետը, վերստին շնորհելով մեզ յուր օրհնությունը, հայտնեց, թե պարոն Այվազովսքին, յուր Վարք Յիսուսի ասված գրքի թարգմանության մեջ, հակառակ է խոսում տայոց եկեղեցու վարդապետության, ուստի և նորին վեհափառությունը քննում է և նշանակում է ասացյալ գրքի այն տեղերը։ Պարոն Այվազովսքիի դեպի հայոց եկեղեցին ունեցած հարաբերությունը, վեհափառ կաթողիկոսը, պաշտոնական թղթով հայտնած է Ռուսիո տերության։ Եթե պարոն Այվազովսքիի գրելիք քննության պատասխանելու հարկին հանդիպինք, գեթ առիթ կունենանք այդ թղթերը և այլ կոնդակներ հանդես հանելու...