Այս էջը սրբագրված է

շարավ ինձ նոցանից մինը,որ Պարսիկները և անարժան մարդիկ էլ անում են:

Իսկ ինքս ինձ հանդգնությամբ առաջ քշել դեպի վարդապետություն, ինչպես անպիտաններից շատերին տեսնում էի որ անում էին, սարսափում էի Հակովբոսի պես ահագին մարդուց, որ աղաղակում է. «Թե շատ վարդապետներ մի՛ լինիք ե՛ղբայրներ, գիտցած եղիք, որ մեծ դատաստան պիտի ընդունինք»*. դարձյալ չէի հանդգնեցնում ինձ վարդապետելու, պի՛ղծ և վատթա՛ր գործերով լցված մարդոց պես, որ իրենց գերանին չնայելով, ուրիշների աչքին մոտենալով նայում են որ շյուղը հանեն։ Եվ այսպիսի խաբեբայությամբ աշխատում են իրենց անձը արդա՛ր ցույց տալ աշխարհի, բայց այդ խաբեբայությունը բնա՛վ չի ծածկվիլ, և նոքա է՛լ ավելի շատ հավելվածներով բարկություն են հավաքում իրենց գլխին դատաստանի օրում և չե՛ն լսում Պաղվոսի բողոքը. «թե որ մեր անձը դատեինք»(ապա չպիտի դատապարտվեինք): Ուրիշներն էլ, ագահությա՛ն ցավով հիվանդացած, պարտավորության տա՛կ են ձգում արդարի՛ն էյ ա՛նարդարին էլ և արծա՛թը միայն, որի համար հարստահարում են, ձեռք բերածի պես, այնուհետև ամենին էլ արդա՛ր և անմե՛ղ են անվանում և չլսո՛ղ լինելով արհամարհում են Ամբակում մարգարեի աղաղակը, մանավանդ թե աղաղակով:

Եվ հոժարությամբ գուցե միտքդ բերես, Գյուտ կաթողիկոսի եղբորորդու երանելի Հովհաննի, Սևուկին պարտեզում, մի քանի մարդերի կողմից քեզ Տիրոջդ ասած խոսքերը, որ այն մարզիկը քեզ արծաթ խոստանալով խնդրում էին այդ տեղը: Եվ գոլ, Տե՜ր, կանչելով քո եղբոր Տեր Վարդին, Հայդիկին և իմ անարժանությունս, Տեր Հովհաննին հրամայեցիր, որ մյուս անգամ կրկնե այն մարդոց ուղարկած խոսքը, որի ընդդեմ դու, Տեր, ուրիշ էլ շատ բաներ ասելով, տված պատասխանիդ գլխավոր բանը այս արիր, թե «պե՛տք էր որ նոքա մտածեին և մի այդպիսի խոսք ինձ չուղարկեին, անզգամություն է նոցա արածը, բայց ես այսպիսի քրտինքով առաջ բերած մեծ վաստակս և շատ աշխատությամբ արած ծախքս, վատ վաճառականությամբ, թեթև բանի հետ չեմ կարող փոխել, և ո՛չ մի հոգևոր և հավիտենական գանձ անպետ և անցավոր ընծաների հետ»։ Եվ Տեր Հովհաննին էլ նեղացար, թե «բնավ քեզ պես մի մարդու արժան չէր լսել, թո՛ղ թե ինձ էլ բերել»։

Եվ որովհետև ես, երկրավոր մտքով, տկարամիտ և անզգույշ մարդ եմ, ուստի չկարողացա դավաճանությունը այն միջոցին հասկանալ, բայց ինձ պետք էր իսկույն ոտքդ ընկնել, արտասուքով աղաչել և այդ վանքի հոգաբարձությունից հեռու փախչել։ Այն ժամանակ ազատված