շփել), իրավունք չունի, յուր անսխալական քննությամբ, յուր հակառակորդը դատապարտել, մանավանդ, եթե նոցա հայացքը օգտակար չէին ինքյան: Թող հ. Սարգսի համար Աբբային գրած նամակները վկայեն....
Թեև մարգարե չենք, բայց ընթերցող հասարակության, այժմեն գուշակում ենք պարոն Այվազովսքիի ասելիքը այս նամակների մասին: Այն ժամանակ նա չէ ճանաչում եղած հ. Սարգսին և հետո, ճանաչելով, ի Յայտարարութեան անցից Մուրատեան Վարժարանին, հռչակել է նորա իրավունքը։
— Եվ այսպես.
— Պարոն Այվազովսքին Օսմանյան պատմության մեջ հայոց ազգը հերձվածող է կանչում։
— Այդտեղ նա մեղավոր չէ. առանց նորա կամքին, վանքը հավելացուցել է այդ էջերը[1]։
— Պարոն Այվազովսքին ինչի՞ համար ընդունեց։
— Ո՛վ է այդ հարցանողը։
(Պ. Այվազովսքին պատասխանում է) —Մի հերետիկոս:
— Քրիստոնեական հավատո Վարդապետարանի մեջ, պարոն Այվազովսքին հակառակում է բուն հայոց եկեղեցու վարդապետության:
— Տպագրության սխալանք են. գրաշարը շարադրել է այն բոլոր կտորները[2]:
— Ո՛չ, պարոն, հեղինակի ձեռագիրը, որ կա տպարանի մեջ, վկայում է, թե գրաշարը և ոչ անգամ մի տառ փոխած է. ուստի տպագրության վերա հանցանք դնելը զրպարտություն է։
— Ո՛վ է այդ հետախույզը։
(Պ. Այվազովսքին պատասխանում է)—Մի անհավատ։
— Վ. հ. Սարգիսը յուր պաշտոնից ձգելու համար, պարոն Այվազովսքին գրում է Աբբային լրտեսական նամակներ։
— Այդ նամակները գրելու ժամանակ նա չէր ճանաչում հ. Սարգսի արժանավորությունը[3]։ — Անարժանությունը ի՛նչպես էր ճանաչել։
— Ո՛վ է այդ քննիչը։
(Պ. Այվազովսքին պատասխանում է) —Մի անբարոյական մարդ։
— Պարոն Այվազովսքին յուր դպրոցի կանոնների մեջ (§ 34) դնում է,