Այս էջը սրբագրված է

գրեթե Փարպեցու բոլոր Թուղթը ներս է առել իր հառաջաբանի մեջ, որպես նաև Թղթի անանուն հառաջաբանը, գալով այս Նոր Քաղաքին այսպես է ծանոթաբանում. «կամ ղՎաղարշապատ իմանալ պարտ է (տես Պատմ. Ղազարայ եր․ 307) և կամ ղզմերձակայն Նորք»: Մեզ թվում է թե պ.էմինը հիմք չունի Նորքի խոսքը հանել, երբ բանը Նոր քաղաքի վրա է, և երբ Նոր քաղաքի էլ Վաղարշապատը լինելու վկայությունը ինքն է բերում Փարպեցու ստույգ Պատմությունից: Բանին չվերաբերված, և մանավանդ անհիմն, ենթադրությունքը սար ու ձոր են ձգում կարդացողի միտքը․ մեզ ցավելի՛ է, որ պ.էմինի այս ոճը սիրելը շատ անգամ պիտի ստիպե մեզ երկար խոսել հիմնավոր փաստաբանությամբ։

Եթե պ.էմինը տարակույս ունի Փարպեցուն հանձնված սուրբ Կաթուղիկե եկեղեցու Վաղարշապատում կամ Նորքում լինելու վրա, ասել է թե պարզ ըմբռնողություն չունի այն մասին, թե ի՛նչ եկեղեցի էր Փարպեցուն հանձնվածը, որովհետև թույլ է տալիս երկու տեղ Վաղարշապատ և «մերձակայն Նորք»։

Թե Փարպեցու Թղթի բնագիրը և թե մեր թարգմանության կարդացողների միտքը հանգստացնելու համար, շտապում ենք հայտնել, թե այն սուրբ Կաթողիկե եկեղեցին, որ Մամիկոնյան Մեծ Վահանը հանձնել էր Երանելի Փարպեցուն, ո՛չ ավելի և ո՛չ պակաս է նույն այն ս.Կաթողիկե եկեղեցին, որ այսօր հայտնի է մեզ ս.Կաթողիկե էջմիածին անունով։

Ամենին հայտնի է, որ հին դարերում էջմիածին անունը չկար, կամ գո՛նե դպրության մեջ չէ գործածվել։ Ագաթանգեղոսը և Ղազար Փարպեցին ստեպ հիշելով Վաղարշապատի եկեղեցին, անվանում են նորան Կաթողիկե։ Սեբեոս եպիսկոպոսը, յոթներորդ դարում, անվանում է նորան Կաթողիկե։ Հովհաննես կաթողիկոսը, իններորդ դարում, անվանում է նորան Կաթողիկե։ Ասողիկը, տասն և մեկերորդ դարում, անվանում է նորան Կաթողիկե․ նույնպես և ուրիշ հեղինակներ, Կաթողիկե, բայց էջմիածին և ո՛չ մեկը։ Մեր խնդրից դուրս է ցույց տալ, թե ե՛րբ է երևում մեր գրքերում առաջին անգամ էջմիածին անունը։

Թե Նոր քաղաքը նո՛ւյն Վաղարշապատն է, այդ մասին մենք չենք ուզում ուրիշ վկայությունք բերել, — թեև այո՛, կարո՛ղ էինք—բացի այն վկայությունից, որ ինքը պ.էմինը բերել է, ցույց տալով Փարպեցու Պատմության 307-րդ երեսը։ Ահավասիկ Փարպեցու խոսքերը. «Եւ օրհնեալ զամենեսեան, նախ գային ՝ ի քաղաքն Վաղարշապատ, որ այժմ անուանի Նոր քաղաք»: Այս խոսքերից հետո, ամեն ուրիշ վկայությունք