Այս էջը սրբագրված է

Սյունհոդոսի շինվածքը, իսկ ձախ կողմդ Ներսեսյան լիճը բռնած առաջ գնաս բավական տեղ դեպի արևմուտք, այն ժամանակ հին պարսպի մնացորդը կհանդիպի քեղ դե՛մ հանդիման, Քասաղի առվի վրա: Թե ո՞րքան երկայնվում էր տակավին այդ պարիսպը դեպի հարավ, չէ կարելի այլ ևս հաստատ ասել, բայց երևի թե տակավին շատ առաջ էր դնում, որովհետև ս. Գայիանյանց վանքը բավակա՜ն հեռու է պարսպի մնացորդից, որ գրեթե վերջանում է լճի մոտ։ Այդքան էլ հերիք է ապացուցանելու համար, թե ս. Կաթողիկե էջմիածինը Վաղարշապատ քաղաքից դուրս չէր այլ նորա մեջ։

Բայց ի՜նչ հարկավոր են մեգ հողեղեն վկայությունք, երբ գրավոր, պարզ և բացահայտ հիշատակարան կա այդ մասին։

«Եվ տեսիլ մի ահաւոր մարդոյ... և 'ի ձեռին իւրում ուռն մի մեծ ոսկի... և եկն եհաս մինչև մոտ 'ի յատակս երկրիս, ՛ի շինամէշ քաղաքիս... և տեսանեմ 'ի մեջ քաղաքիս մոտ յապարանսն արքունի խարիսխաձև ճախարակաձև խարիսխ ոսկի, մեծութեամբ իբրև զմեծ մի բլուր ևբարձր մինչև յոյժ. և 'ի վերայ նորա սիւն մի հրեղեն և 'ի վերայ նորա թակաղաղ մի ամպեայ և խաշ լուսոյ 'ի վերայ նորա» (Ագաթանգեղ. եր. 329):

Սորանից մենք պարզ տեսնում ենք, որ ոսկի խարիսխ ունեցող հրեղեն սյունը երևել է Վաղարշապատի կենտրոնում։ Մյուս մնացած երեք սյունքը, որ ոսկի խարիսխ չունեին և մենք մեջ շբերինք, որովհետև մեր նպատակին հարմար չէր, Վաղարշապատից դուրս էին. մինը Գայիանյանց, մյուսը Հռիփսիմյանց նահատակված տեղերում, և երրորդը նոցա բնակարանի տեղում, հնձանի մոտ, ուր նահատակվեցավ Հռիփսիմյանց մի ընկերը և ուր այժմ տեսնում ենք Շողակաթի եկեղեցին:

«Որոյ սեան խարիսխն ոսկի էր և նորին սիւնն Հրեղէն և Թակաղաղն ամպեայ և խաշ լուսեղէն 'ի վերայ նորա։ Ոսկի խարիսխն վէմն հաստատութեան անշարժութիւն է և սիւնն հրեղէն Կաթողիկէ եկեղեցի է»: (Նույն, եր. 332):

«Եվ տեղին այն տաճար լիցի Ասաուծոյ և տուն աղօթից խնդրոլածոց ամենայն հաւատացելոց և աթոռ քահանապետութեան». (Եր. 333)։

«Շինեսջի՛ր տաճար անուանն Աստուծոյ, 'ի տերոջն որ քեղ ցուցաւ, որ սիւնն հրեղէն ունէր ոսկի խարիսխ» (եր. 337)։ «Եկա՛յք զնկատեալ տեղին տէրունական տանն և մեզ հրամայեալ, 'ի մէջ առեալ 'ի պատիւ փակեսցուք. Թագաւորն և ամենայն