Այս էջը սրբագրված է

ժողովրդովքն հանդերձ երթալ հասանէր 'ի ցուցեալ տեղի հրեղէն սեանն ոսկիակալ խարիսխին»: (Եր. 344):

«Հասանէր յառաջին դաստակերտսն իւր յըռոտստակն այրարատեան գավառին ’ի Վաղարշապատ քաղաքի... և զնկատեալ տեղի տանն Աստուծոյ զցուցեալն նման յԱստուծոյ 'ի տեսլեանն, յառաջագույն դրոշմեալն իւր և կանգնեաց անդ զեկեղեցին Աստուծոյ»: (Եր. 375):

Այս պարզ և բնա՛վ երկբայության տակ չընկնող վկա յութ յունքը ապացուցանելով ապացուցանում են, որ ս. Գրիգոր Լուսավորչի հիմնած և շինած Կաթողիկե եկեղեցին էր Վաղարշապատի մեջը և ոչ նորանից դուրս, ինչպես այսօր նույն սուրբ եկեղեցին։

Մեր պատմության մեջ անդադար տեսնում ենք, որ Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցին, որպես նախամեծար մայր եկեղեցի, հանդիսարան է լինում երևելի դեպքերի։ Հայոց կաթողիկոսքը, մարզպանքը, նախարարքը, զորքը և այլն, և այլն մի ուրախական տոնի պատճառով, նախ և առաջ իրենց ուխտերը և աղոթքը կատարում են Վաղարշապատի սուրբ Կաթողիկե եկեղեցում, և հետո կույսերի վկայարաններում: Ինքը Մեծ Վահանը, երբ Պարսից Վաղարշ թաղավորից Հայոց սպարապետությունը գտած Պարսկաստանից Հայաստան վերադարձավ, նախ և առաջ գնաց Վաղարշապատ քաղաքը, ուր իր սովորության համեմատ, ինքը և իր հետ եղած ուխտապահ և քաջարանց նախարարքը մի քանի օր մնացին այնտեղ և իրենց ուխտերը և նվերները կատարեցին նախ Կաթողիկե եկեղեցու մեջ և ապա կույսերի նահատակված տեղերում: (Տե՛ս Փարպ. Պատմ. Հայ. եր. 307 — 8):

Կարելի՞ բան է ասել, թե այդ Վաղարշապատի Կաթողիկեն չէր նույն իսկ այսօրվա Կաթողիկե էջմիածինը ս. Լուսավորչի հիմնած և շինած հայկական նախամեծար եկեղեցին, Ի՛նչ ուրիշ եկեղեցի առավել հարմարությամբ կարո՞ղ էր հանդիսարան լինել այն փառավորությանը, որով փառավորված քաջարանց նախարարքը իրենց գլխավորի և սուրբ Հովհանն Մանդակունու հետ այնտեղ վազեին իրենց աղոթքը, գոհությունը և ուրախական արտասուքը, որպես անույշ հոտ, Աստուծուն վերուղղելու, որ Գրիգոր մեծ նահատակի բարեխոսությամբ պարզացրել էր թե՛ քրիստոնեական խաչի և թե՛ Կարմիր Վարդանի դրոշի պարծանքը, որ այն միջոցին գտնվում էր նորա սիրելի եղբոր որդու ձեռքում:

Վաղարշապատի մեջ հավաքված բոլոր եկեղեցական ժողովները լինում են սուրբ Կաթողիկեի եկեղեցում, Մեր մե՛ծ հայրապետ Բաբկեն կաթողիկոսը, Քաղկեդոնի ժողովը դատելու համար, Վաղարշապատի