Այս էջը սրբագրված է

Եվ մեզ թվում է թե այս համեմատությունը էր ամենամեծ գովասանությունը, որ կարող էինք տալ Փարպեցու Պատմության, առանց վախենալու եվրոպական գիտության դատաստանից։

Հայոց մեջ եղել են հեղինակներ, որ Փարպեցուն դասել են Եղիշեից հետո, եթե որպես պատմագիր, Եղիշեից, երկրորդ պիտի համարվի Փարպեցին, այդ մենք չենք ընդունում. պատճառ, մի՛ միայն մարդ կա, որ կարող է Փարպեցուց առնուլ նորա առաջնությունը, և այդ մարդը է անզուգական Մովսես Խորենացին։ Բայց մենք մանրամասն կխոսինք այս բաների մասին, երբ աստուծու աջողելով հրատարակենք Փարպեցու Հայոց պատմության թարգմանությունը:

§ 10. Բնագիրը. «Ցորժամ զամենայն արդարութիւնս կատարիցէք ՝ ասասջիք, եթէ ծառայք անպիտանք եմք». (եր. 39)։ Բո՜ւն Ավետարանի խոսքերը. «Ցորժամ առնիցեք զամենայն հրամայեալսն ձեզ ասասջիք, թէ ծառայք անպիտանը եմք, զոր պարտեա՜քն առնել արարաք»։ Ղուկ. Գլ. Ժէ, համ. 10։

§ 11. «Զի այնպիսիքն սու՛տ առաքեալք, մշա՛կք նենգաւորք կերպարանին ի կերպարանս առաքելոց Քրիստոսի. և չեն ինչ զարմանք. քանզի և ինքն սատանայ կերպարանի 'ի հրեշտակ լուսոյ, և ոչինչ է մեծ, թե և պաշտօնեայք նորա կերպարանին իբրև զպաշտօնեայք արդարութեան, որոց կատարածն եղիցի ըստ գործոց իւրեանց»: Թուղթ Պաւղ. առ Կորնթ. երկը. Գլ. ԺԱ. համ. 13—15։

§ 12. «Բան զի ոչ եմք իբրև զայլսն, որ վաճառական լինին բանին Աստուծոյ, այլ իբրև 'ի հաստատութենէ, այլ իբրև առաջի Աստուծոյ, առաջի Աստուծոյ, 'ի Քրիստոս խոսիմք». Թաղթ Պավղ. առ Կորնթ. երկր. Գլ. Բ. համ. 17:

«Յոր ինչ ոք համարձակիցե, անզգամութեամբ ասեմ, և ես. Եբրայեցի՞ք իցէն, և ես. Իսրայելացի՞ք իցէն, և ես. զաւակ Աբրահամո՞ւ իցէն, և ես. պաշտօնեայք Քրիստոսի՞ իցէն, յանդգնագույնս ասացիք, թէ առաւել ևս ես։ Եթէ վաստակօք, առաւել. եթէ գանիւք, և՜ս առաւել, եթէ բանտիւ, աւելի քան զնոսա, եթէ մահուամբ, բազում անգամ։ Ի Հրէից, հընգիցս, քառասուն միով պակաս արբի, երիցս ձաղկեցայ. միանգամ քարկոծ եղէ. երիցս նաւակո՛ծ եղէ. զտի՛լ և զգիշեր յան գունդս տառապեցայ. 'ի ճսյնապարհս բազում անգամ, Վի՜շտս ’ի գետոց, վի՜շտս յաւազակաց. վի՛շտս յազգէ, վի՛շտս ի հեթանոսաց, վի՛շտս ’ի քաղաքի, վի՛շտս յանապատի, վի՛շտս 'ի ծովու, վի՛շտս ’ի սո՛ւտ եղբարց։ 'Ի շա՜նս և 'ի վաստակս. տքնութիւնս բազում անգամ, ի ցուրտ և մերկութեան։ Թո՜ղ