Այս էջը սրբագրված է

Երրորդ, որ ասում է Փարպեցին, թե ինձ քո տունը տարիր ոչ որպես. մի աղքատ մարդ և այլն, հայտնի է թե այս խոսքերը չէ կարելի առնուլ բացառոցաբար նորա ծագման վերաբերությամբ, այլ մանավանդ նորա այն ժամանակի վիճակին վերաբերությամբ, երբ մեծ Վահանը Սյունյաց երկրից հրավիրեց նորան վերադառնալ։ Իսկ թե Սյունյաց երկրում նա աղքատ մի մարդ չէր, դորան վկայում է ինքը Փարպեցին, երբ վանքից հալածվելու դիպվածով ասում է. «Բայց բերեալքն իմ յԱղուանից և ’ի Վրաց և ի Սիւնեաց և յԱրշարունեաց... մնաց ’ի տեղւոջն գրավ. և ղիս հանին մերկ և թշնամանօք յամենայն արարելոց իմոց, զոր ի ման կութեն է արարեալ էի», (Թուղթ. եր. 56): Այսպես լինելով բանը, անտարակույս, Փարպեցին որպես մի աղքատ և ողորմության կարոտ մարդ չեկավ վանքը, ուստի և կարո՛ղ էր իր Թղթում ասել, թե «ածէր ’ի տուն ոչ իբրև զաղքատ զոք ի կազմածէն և ’ի մանկտւոյն»։

Չորրորդ, Փարպեցու այս խոսքը «և ոչ իբրև օտար, զոք’ ի քէն», հայտնի է թե ազգակից չէ կարող նշանակել, որովհետև, այն ժամանակ, Մամիկոնյանց տան ծառայքը կամ Ավադը չպիտի համարձակեին նորա վրա բանսարկությունք անել Վահանին և աչքից հանել։ Ոչ օտար ասելով մեզ թվում է թե ուզում է հիշեցնել իր սննդակցությունը և խաղակցությունը Վահանին և մանավանդ, երբ մեջ է բերում այն պատճառները, որոնցով ասում է, թե ինքը արժանի էր Վահանին չէ հիշում իր ազգակցությունը։ Եթե ազգակից լիներ ո՛րչափ ևս առավել պիտի ասեր «ըստ այդմ մասին քեզ Տեառնդ անկ էի»։

Հինգերորդ, թե Փարպեցու աղքատ չլինելը վերաբերվում է լոկ նորա անձին, և ոչ նորաI ծնողաց, երևում է նաև նորանից, որ երբ վանքից հալածեցին նորան հափշտակելով բոլոր նորա ունեցածը, այն ժամանակ Ղազարը ստիպվեցավ բարեպաշտ մարգոց օգնությունը ընդունել։ Մամիկոնյան Համազասպի համար ասում է. «բազում անգամ հանգոյց ղիս և ՝ի հալածման կերակրիչ իմ եզն». ք(Թուղթ, եր. 57)։

Վեցերորդ, մեր պատմության մեջ, ականավոր տոհմի մարզիկը ունին իրենց տոհմային անունը և չեն կոչվում իրենց բնակված գեղի կամ քաղաքի անունով, ինչպես Հովհան Մանդակունի, Աղան Արծրունի և այլն, իսկ երբ չունին մի այդպիսի տոհմային անուն, այն ժամանակ, Խորենացի, Տարոնեցի, Փարպեցի և այլն։

Բայց սակայն, մենք երբե՛ք չենք ուզում ասել, թե Փարպեցին ծառա մարդու, կամ աղքատի զավակ էր. մեզ հայտնի չէ այդ, որովհետև պատմությունը լուռ է այդ մասին, միայն, ա՛յս է մեր ասածը, թե պարոն էմինի մեջ բերած պատճառարանությունքը չեն կարող և թույլ են Փարպեցին