Իսկ եթե Զվիկի հոր անունը Անույշ-Վռամից եզրակացնելով շինված է Վռամ կամ հ. Ջամլյանի և կամ ալն մարդու ձեռքով, որից փոխ է առել վերապատվելին աչդ անունը, ապա ուրեմն մեզ մնում է ասել, որ բավական աջո'ղ է եղել աչդ առասպելի արվեստակությունը: Խնդրի վախճանական լուծումը թողում ենք ժամանակին· բաչց, մինչև աչդ ժամանակ, Զվիկին ճանաչում ենք Վասակ Արծրունու դուստր։ § 25. Աչս բդեշխը, մեր շատ անդամ հիշած, Աշուշա, Վրաց բդեշխն է: § 26. Արկանելի բառը, մեր լեզվի մեջ, գլխարկից սկսած մինչև օթոցը (փռվածք, խալիչա) ամեն բան նշանակելով, մեր թարդմանության մեջ բնագրի խոսքը պահեցինք, որովհետև չդիտենք ստուգապես թե ի՞նչ բան էր, որ Փարպեցին տանում էր Վահանի քամակից, խաղալու ժամանակ: § 27. Բնագիրը. «Եւ վկա չէ Գիր ՛ի Կաթուղիկէսն» (եր. 42). մենք ՝ի Կաթոլրլիկէսն խոսքը Իմաստութիւն (Սողոմոնի) կարդալով թարգմանեցինք, որովհետև այն Փարպեցու խոսքը չէր։ Կաթուղիկեայց անունով հիշված վկաչութչունը ո՛չ միաչն Կաթուղիկեայց թղթերում աչլ և բովանդա'կ Նոր Կտակարանի մեջ չկա. Հին Կտակարանումն էլ միա'յն մի տեղ. «Նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհս» (Իմաստոլթյուն, Գլ. Բ, համ. 24), ուստի մենք համարձակվեցանք գրչի աղճատանքը սրբագրել։ Եվ որպեսզի չկարծեն ոմանք, թե հին ժամանակներում Սողոմոնի Իմաստույունը Կաթուղիկեայք էր անվանվում (ըստ որում անհիմն կարծիքներ առա՛տ են մեր ժամանակներում), ուստի վկա ենք կանչում Ագաթանգտեղոսը, ուր ս. Լուսավորիչը ասում է. «Քանզի և ասէր իսկ իմաստունն, թէ նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհն» (Ադաթ, եր· 119): § 28. «Եւ պահէր Եսաւ ո՛խս Յակովբայ վասն օրհնութեանցն զոր օրհնեաց զնա հայր իւր, և ասէր Եսաւ 'ի մտի իւրում, մերձեսցին ատւրf կսւրեաց հor իմոյ զի սսլանից զՑակովբ եղբայր իմ». Ծնունդք, Գլ. Իէ, համ. 41։ նոտր գրով տպված խոսքերը հրեական բնագրին մեջ այսպես են. «և ասաց Եսաւ 'ի սրտի խրրում. աւրուք սգոյ հօր իմո (այսինքն հորս մեռնելու օրերը) մերձեալ են. սպանից յայնժամ զեղբայր իմ զՅակովբ»: § 29. «Եւ վաճառեցին զՅովսէփ Իսրաչելացւոցն քսան դահեկանի·» Ծնունդք, Գլ. Լէ, համ. 28, § 30. «Եւ բամբասեցին Մարիամ և Ահարոն զՄովսէս վասն կնոջն Եթեովպացւոյ՝ զոր աո Մովսէս. զի կին Եթեովպացի աո։ Եւ ասեն՝ թէ ընդ 352
Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/352
Այս էջը սրբագրված է